• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Հուլիս, 2025
Շաբաթ 05:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:26, 04 Հունիս 2013

Գեզի զբոսայգու աստիճանները պատրաստվել են հայկական գերեզմանաքարերից

Գեզի զբոսայգու աստիճանները պատրաստվել են հայկական գերեզմանաքարերից

Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգու շուրջ ծավալված դեպքերն առիթ հանդիսացան, որ հետադարձ հայացք նետվի պատմությանը:

Զբոսայգու ապամոնտաժման ժամանակ շինարարական տեխնիկան  գերեզմանաքարեր է դուրս բերել, որոնք ամենայն հավանականությամբ պատկանում են Թաքսիմի  հրետանային զորանոցի հարևանությամբ գտնվող Սուրբ Հակոբ հայկական գերեզմանատանը: Ըստ հետազոտող Գևորգ Փամուքչյանի` նշյալ գերեզմանաքարերն օգտագործվել են Գեզի զբոսայգու աստիճանների կառուցման ժամանակ:

«Պարզելու համար, թե ինչպես են հայկական գերեզմանաքարերն օգտագործվել այգու աստիճանները կառուցելիս, պետք է  հիշել այդ տարածքի` ձեռքից ձեռք անցնելու պատմությունը, թե ինչպես էին արժեքավոր այդ հողատարածքին տիրանալու համար նույնիսկ ժխտում հայկական համայնքի գոյության փաստը Թուրքիայում: Գոյություն չունեցող համայնքի գերեզմանոցը Թաքսիմի հրապարակից մինչև ռազմական թանգարան է ձգվել»,- գրում է թուրքական «Սոլդեֆթեր» լրատվական կայքը:  

Մեկ այլ լրատվամիջոց էլ` «Դեմոքրաթ հաբեր» կայքը,տեղեկացնում է, որ  վերոնշյալ տարածքի պատմությունը սկսվում է  16-րդ դարի կեսերից` Սուլեյման Քանունի սուլթանի օրոք: Սուլթանի ազգությամբ հայ խոհարար Մանուկ Քարասեֆերյանը սուլթանին փրկել է նրա դեմ կազմակերպած դավադրությունից: Որպես երախտագիտության նշան` սուլթանի հրամանոց հայկական համայնքին է նվիրաբերվել է այդ տարածքը, որը հայկական համայնքի կողմից օգտագործվել է որպես գերեզմանոց: Առաջին անգամ 1872 թվականին փորձել են այն զորանոցին հանձնելու նպատակով խլել համայնքից: Սակայն սուլթան Աբդուլազիզը նման բան թույլ չի տվել: Խլելու 2-րդ փորձը տեղի է ունեցել 1926 թվականին: Բեյօղլուի թաղապետարանը, դիմելով անշարժ գույքի սեփականության Անկարայի կադաստրի վարչություն, ցանկություն է հայտնում գերեզմանատունն իր հաշվեկշռի մեջ մտցնել: Հայոց պատրիարքարանի իրավաբանները վիճարկում է այդ որոշումը: Իսկ քաղաքապետարանի շահերը ներկայացնող փաստաբաններն անգամ պնդում են, որ Թուրքիայում հայկական համայնք և հայոց պատրիարքություն գոյություն չունի: 

Դատարանը ներկայացված փաստերի հիման վրա գոնե ընդունում է, որ  հայեր գոյություն ունեն: Սակայն թուրք «մասնագետների» և պատմաբաններից կազմված պատվիրակության պատրաստած զեկույցը պնդում է, որ գերեզմանատունը պատկանում է Բայազեթ սուլթանի հիմնադրամին: 1933 թվականին Ստամբուլի դատարանը  գերեզմանոցների մասին օրենքի հիման վրա հայկական գերեզմանոցը հանձնում է քաղաքապետարանին:

Պատրիարքարանը բողոքարկման դիմումով հայց է ներկայացնում վերաքննիչ դատարան: 1933 գիշերը դատարանում հրդեհ է բռնկվում, որի  հետևանքով գերեզմանոցի վերաբերյալ գրեթե բոլոր փաստթղթերն այրվում են: Այս փաստաթղթերի մեկական պատճեները գտնվում են անշարժ գույքի սեփականության կադաստրի վարչությունում և քաղաքապետարանում, սակայն դրանք արդեն դեպքերի հետագա ընթացքը չէին կարող փոխել: Քաղաքապետարանն առանց սպասելու դատարանի որոշմանը  գերեզմանոցը բաժանում է հողակտորների և տրամադրում սեփականության վկայականներ: Այդպիսով 850 հազար քառակուսի մետր տարածք անցնումը է քաղաքապետարանին, իսկ հայկական համայքնին թողնում են ընդամենը 6 հազար քառակուսի մետր կառուցապատված տարածք:

Նշենք նաև, որ զբոսայգու տարածքում 1919 թվականին տեղադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին հուշարձանը: Այն Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակումից հետո անհետացել է:

  


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
13:28, 04 հուլ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Թուրքիայում 15 մարդ կձերբակալվի Էրդողանին վիրավորելու համար
16:58, 03 հուլ
Թուրքիայում 15 մարդ կձերբակալվի Էրդողանին վիրավորելու համար

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Անկարայում կկայանա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորումը
14:43, 01 հուլ
Անկարայում կկայանա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորումը

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}