Տարածաշրջան13:20, 03 Հունիս 2013
Թուրքիայի նախագահը ցուցարարներին կոչ է անում լինել ողջամիտ

Ըստ թուրքական «Ռադիքալ» օրաթերթի` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդես է եկել վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
հայտարարությամբ:
«Անհրաժեշտ է, որ ամեն ոք իր երկրում իրեն հնարավորինս ազատ զգա: Վստահեցնում եմ
ձեզ, որ բոլոր կարծքիները լսված են. բոլոր ուղերձները տեղ են հասել: Թուրքիայում ամեն մեկի կարծիքը արժանի է հարգանքի»:
Գյուլը ասել է, որ ժողովրադավարություն ասվածը միայն ընտրություններում չէ, որ
պետք է արտահայտվի: Տարբեր կարծիքները, առարկությունները բացի ընտրություններից
պետք է արտահայտվեն նաև այլ տարբեր ճանապարհներով, և խաղաղ ցույցերը անկասկած դրա
մի դրսևորումն են:
«Բոլոր կարծքիները լսված են, և հենց օրը գա դրանք կյանքի կկոչվեն: Սակայն
այսուհետև պետք է ուշադիր լիենք, քանի որ բոլորիս փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ հասարակական իրադարձությունների
արդյունքում ակտիվանում են ապօրինի կազմակերպությունները և հասարակությանը պատանդ
վերցնելով` հրահրում սխալների: Սա պետք է թույլ չտանք:Կոչ եմ անում իմ բոլոր
հայրենակիցներին լինել ողջամիտ: Օրենքներին բոլորը պետք է հետևեն: Եթե ունեն բողոքներ ու առակություններ,
դրանք խաղաղ ձևով պետք է արտահայտեն: Այսուհետև անհրաժեշտ է թույլ չտալ մեր
հեղինակությանը հարված հասցնող վերաբերմունքի դրսևորմանը: Չմոռանանք նաև, որ երկրի հեղինակություն ձեռք բերելը
հեշտ չէ: Մենք 10 տարի շարունակ բոլորս ջանք չենք խնայել այս ուղղությամբ և Թուրքիայի հեղինակությունը ներսում ու դրսում
շատ բարձր մակարդակի ենք հասցրել: Երկիրը
բոլորինս է և բոլորս պետք է տեր կանգնենք դրան»;-ասել է Գյուլը:
Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ վերջին օրերին Թուրքիայում տեղի
ունեցած իրադարձությունները Թուրքիայի ժողովրադավության փորձարկումն էր: «Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, թե Միջին Արևելքի
որոշ` ոչ ժողովրդավար և օրենքի գերակակայությանը չհավատացող երկրներում նմանատիպ բողոքի ցույցերը ինչպես են
ավարտվում»,-ասել է նա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |