Տարածաշրջան21:08, 02 Հունիս 2013
Թուրքիայի ՆԳՆ. Զանգվածային անկարգությունների հետևանքով հասցված վնասը գնահատվում է 11 մլն դոլար

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, հանդես գալով այս օրերին Թուրքիայում
տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ հայտարարությամբ, ասել է, որ մայիսի 28-ից մինչև այսօր
Թուրքիայի 67 նահանգում 235 բողոքի ակցիա ակցիա է իրականացվել:
Նա նաև նշել է, որ այս դեպքերի
առնչությամբ բերման
է ենթարկվել 1700 ցուցարար, որոնց մի մասը ցուցմունք տալուց հետո ազատ
է արձակվել:
«Իրավապահ
մարմինները անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել են: Ներկայումս տարբեր նահանգներում 1700 հոգի բերման է ենթարկվել: Այս միջադեպերի հետևանքով վիրավորվել
է 115 ոստիկան, իսկ 53 ցուցարար տարբեր աստիճանի վնասվացքներով
գտնվում են հիվանդանոցներում»,-ասել է Գյուլերը:
Թուրք նախարարը նաև նշել է, որ այս դեպքերի հետևանքով վնասվել է 89 ոստիկանական և 42
անձնական մեքենա, ինչպես նաև 94 գրասենյակներ, խանութներ: Հարձակումներ են եղել կուսակցությունների
գրասենյակների և ոստիկանական բաժանմունքերի
վրա: Ըստ նախարարի՝ նախնական հաշվարկներով զանգվածային անկարագությունների հետևանքով
հասցված վնասը կազմում է մոտ 20 միլիոն լիրա (11մլն դոլար):
Նշենք, որ արդեն 6 օր է, ինչ Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում տեղի են բողոքի ցույցեր ընդդեմ կառավարության` Ստամբուլի Գեզի զբոսայգին ապամոնտաժելու վերաբերյալ որոշման: Ցուցարարների և իրավապահ մարմինների միջև տեղի են
ունենում արյունալի բախումներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |