Տարածաշրջան15:56, 01 Հունիս 2013
Թուրքիա. ոստիկանական ուժերը դուրս են բերվել Գեզի զբոսայգուց

Թուրքական «Սթարգազեթե» ինտերնետային պարբերականի հաղորդմամբ ժամը 15:30-ից սկսած Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի հարակից Գեզի այգուց ոստիկանների աստիճանական դուրսբերումն ավարտվել է: Հաղորդվում է, որ ոստիկանների դուրս գալու ընթացքում ևս բախումներ են եղել. երբ ցուցարարները ոստիկանների վրա շշեր են նետել, նրանք կրկին արցունքաբեր գազով են պատասխանել: Այնուամենայնիվ ոստիկաններն արդեն հեռացել են Գեզի այգուց և հարակից Թաքսիմ հրապարակից: Այս պահին Գեզի զբոսայգում և Թաքսիմ հրապարակում միայն ցուցարարներն են գտնվում, որոնց թիվը գնալով ավելանում է:
Մյուս կողմից էլ թուրքական ոստիկանությունն է
հայտրարություն տարածել, որում մասնավորապես ասված է. «Թաքսիմ հրապարակում և Գազի զբոսայգում տեղի ունեցող անօրինական
գործողությունների հետևանքով, հակառակ բազմիցս կատարված զգուշացումներին, շարունակում են հարձակումները շրջակայքում գտնվող աշխատանքային տեխնիկայի,
բանվորների, անվտանգության ծառայողների ուղղությամբ, ինչն էլ կանխելու նպատակով
ոստիկանությունը համաչափ միջամտություն է իրականացնում վերոնշյալ
գործողություններին: Այդ միջամտության ընթացքում կիրառվում է նաև թույլ չափաբաժիններով
արցունքաբեր գազ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |