• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 23:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:49, 01 Հունիս 2013

Թուրք լրագրող. «Հայկական պատմությունը ջնջելն այնքան էլ հեշտ չէ»

Թուրք լրագրող. «Հայկական պատմությունը ջնջելն այնքան էլ հեշտ չէ»

Բահչեջիքը Իզմիթ գավառի նախկին բնակավայրերից մեկն է: 20-րդ դարի սկզբներին տեղական ինքնակառավարման մարմինը փակվել է, իսկ անունը քարտեզի վրայից ջնջվել: Սյունակագիր Ալի Գյունդողդուն թուրքական «օզգուրկոջաելի» կայքում Բահչեջիքի հայկական ժամանակաշրջանի պատմության վերաբերյալ հոդված է հրապարակել: Նշվում է, որ 20-րդ դարի առաջին հատվածում բնակավայրը հիմնականում հայերով է բնակեցված եղել: Տեղի հայ բնակչությունը դեռ 16-րդ դարավերջին Սվասի (Սեբաստիա) շրջանի Բարդիզագ գյուղից են գաղթել: Գաղթի հիմնական պատճառ եղել է 1570-80-ական թվականների Ջելալի ապստամբությունը,  նախ հայ բնակչությունը հաստատվելով Բիթինյա վայրում՝ հիմնել է Բարդիզագ գյուղը, իսկ ավելի ուշ՝ 1625 թվականին Մուրադ IV-ի հրահանգով այն պաշտոնապես ճանաչում է ստացել: Բարդիզագը  Թուրքիայի հանրապետության հռչակումից հետո անվանափոխվել է Բահչեջիք:

Բահչեջիք անունը կրող գյուղաքաղաքը ստամբուլահայերի համար նաև հանդիսացել որպես ամառանոց: Բարդիզագի և Սվասի հայերի խոսվածքները շատ մոտ են իրար: Բահչեջիքում 1830 թվականին կառուցվել է Մծբինի Սուրբ Հակոբ եկեղեցին, որը 1922 թվականին փլուզվել է: Իսկ գյուղի շրջակայքում գտնվող բլուրներից մեկի վրա եղել է Սուրբ Մինաս անունը կրող մատուռը: Այստեղ նաև ամերիկացի միսիոներների կողմից կառուցվել է նաև կրթահամալիր, որը հայտնի է եղել նաև «Ամերիկյան բարձրագույն վարժարան»  անվամբ: Այն 1860 թվականին ունեցել է 670 աշակերտներ: Գյուղը զարգացած է եղել նաև տնտեսապես: Բահչեջիքի խաղողը, չիրը, գինին, ձիթապտղի յուղը, օճառը և կերամիկական ապրանքներըՍեյմենի նավահանգիստվ տեղափոխվել է Ստամբուլ: Գյուղում լայնորեն զարգացած է եղել զամբյուղագործությունը: 1905 թվականին այնտեղ եղել է 120 զամբյուղագործներ:

1914 թվականին առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գյուղից  18-45 տարեկան 1000-1500 տղամարդ է զորակոչվել օսմանյան բանակ: Իսկ գյուղի բնակչությունը կայսրության տեղահանության վերաբերյալ հրամանի հիման վրա  1915 թվականի հուլիսին բռնեց աքսորի ճանապարհը: Բնակչությունը տեղահանվեց և ուղարկվեց Սիրիա՝ Դեյր-Զոր: Շատերը ճանապարհին մահացան, իսկ կենդանի մնացածները բնակվեցին Հալեպում, Դամասկոսում, Հումուսում, Բեյրութում և այլ վայրերում: Պատերազմից հետո մոտ 2000 հայ, ովքեր թաքնվել էին լեռներում, վերադառնալով գյուղ՝ փորձ են արել կենդանություն հաղորդել բնակավայրին: Սակայն 1922 թվականին հույների հեռանալուց հետո հայերը ևս վերջնականապես լքել են այն: Սյունակագիրը գտնում է, որ եթե հնարավոր է քարտեզից հեռացնել բնակավայրի անունը, ապա նրա հայկական պատմությունը ջնջելն այնքան էլ հեշտ չէ:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}