• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Օգոստոս, 2025
Ուրբաթ 03:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:11, 01 Հունիս 2013

Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանությունը զանգվածային բողոքի պատճառ

Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանությունը զանգվածային բողոքի պատճառ

Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում տեղի են բողոքի ցույցեր` ընդդեմ կառավարության որոշման: Ցուցարարների և  ոստիկանության միջև բախումների արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ և ձերբակալվածներ: Մայրաքաղաք Անկարայի Աթաթուրքի անվան զբոսայգում հավաքված ցուցարարներին  ոստիկանությունը ուժով ցրել է: Ցուցարարները նստարանները պոկելով արգելապատնեշ են սարքել, քարեր նետել  ոստիկանների և զրահամեքենաների վրա: Ոստիկանական ուժերն արցունքաբեր գազի կիրառմամբ ցրել են ցուցարարներին:

Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ` օգտագործված արցունքաբեր գազի պատճառով մեջլիսի հարևանությամբ գտնվող զբոսայգին պատված է եղել թանձր ծխով, իսկ տարածքը ավելի շուտ հիշեցնում է պատերազմի դաշտ, քան զբոսայգի:

Իսկ թուրքական «Սոնդաքիքա» կայքը տեղեկացնում է, որ բացի Անկարայից ցուցեր են տեղի ունեցել նաև Իզմիրում և երկրի այլ քաղաքներում:

Իզմիրում, ցուցարարները հավաքվելով Ալսանջաք հրապարակում, քայլերթով փորձել են հասնել Բասմանեյի հրապարակ, որի ընթացքում էլ ոստիականական ուժերի և ցուցարաների միջև լարվածություն է առաջացել: Վերջիններս, հասնելով Թալեաթ փաշայի անունը կրող զբոսայգի, փակել են ճանապարհները, աղբատար մեքենաները վառելով արգելապատնեշ են սարքել: Թուրքական կայքի փոխանցմամբ` ոստիկանությունը միջամտել է ջրցան մեքենաներով:

Բոլուում, Ադանայում նույնպես  ցույցեր են եղել:  Բոլուում քաղաքապետարանի առջև հավաքված  շուրջ 1000 հոգանոց խումբը փակել էր Ստամբուլից Անկարա գնացող մայրուղին: Իսկ Ադանայում ցուցարարների շարքում էր նաև պոլսահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքին: Նա նշել է, որ Ադանա եկել էր համերգ տալու, սակայն լսելով ցույցի մասին, ցանկացել է իր մասնակցությամբ աջակցել ցուցարարներին:

Իզմիթում ցույցերի մասնակցիներից 50, իսկ Աֆյոնգարահիսարում 21 հոգի է ձերբակալվել:

Թուրքիայի գրեթե ամբողջ տարածքը ընդգրկած բողոքի ակցիաների պատճառը Ստամբուլում Թաքսիմի Գեզի զբոսայգին է: Թուրքական իշխանությունների որոշմամբ զբոսայգին պետք է քանդվի, իսկ ծառերը` հատվեն, ինչն առաջացրել է բնապահպանների և քաղաքացիների դժգոհությունը: Այն ավելի մեծ չափերի է հասել, երբ վարչապետ Էրդողանը Ստամբուլի 3-րդ կամրջի կառուցման աշխատանքների ժամանակ այս թեմայով հայտարարել էր. «Ինչ անում եք, արեք: Մենք այդտեղի համար որոշում ենք կայացրել և իրագործելու ենք»:

Թաքսիմի հրապարակում մայիսի 28-ից սկսված բողոքի ցույցերը, ի պաշտպանություն Գեզի զբոսայգու պահպանման,  իրենց գագաթնակետին են հասել մայիսի 31-ին:

Թուրքական «Հաբերա» լրատվական կայքը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին ցուցարարների նկատմամբ  ոստիկանության կողմից ուժի (արցունքաբեր գազի և ջրցան մեքենաններ) կիրառման  հետևանքով բազմաթիվ մարդիկ ստացել են տարբեր աստիճանների վնասվածքներ:

Ցուցարաներին այս ընթացքում իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները: Ստամբուլում ցուցարարներին շարքերում են եղել և «Ժողովրդահանրապետական», և´ «Ազգայնական շարժում», և´ քրդական «Խաղաղություն և ժողովրադավարություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

 Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Չինացի զբոսաշրջիկը ոտքով հասել է Թուրքիա
12:43, 28 օգոս
Չինացի զբոսաշրջիկը ոտքով հասել է Թուրքիա

Նա նշել է, որ այնտեղից է ցանկանում է քայլելով հասնել մինչև Բաքու։

Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը
15:32, 27 օգոս
Թուրքիայում համացանցից օգտվում է բնակչության 90.9%-ը

«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» տվյալների համաձայն՝ ամենից շատ օգտագործվող սոցցանցը Whatsapp-ն է:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
15:12, 27 օգոս
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը
Անկարայի քաղաքապետն անդրադարձել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը

Մանսուր Յավաշն ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Իսրայելի վարչապետը բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։

Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում
Ըստ մասնագետների՝ Թուրքիան կարող է հայտնվել անկառավարելի հրդեհների բովում

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Թուրքիայի փոխնախագահ․ «Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի»
Թուրքիայի փոխնախագահ․ «Նեթանյահուի հայտարարությունը որևէ ուժ չունի»

Ջևդեթ Յըլմազը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին:

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա
Սոցհարցում. Իսրայելը մի օր կարող է հարձակվել Թուրքիայի վրա

Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}