Տարածաշրջան05:50, 31 Մայիս 2013
Թուրքական զինված ուժերի 300 սպա և ենթասպա հրաժարական է տվել

Վերջին մեկ շաբաթում Թուրքական զինված ուժերի 300 սպա և ենթասպա հրաժարական է տվել և վաղաժամկետ զորացրման դիմում է ներկայցրել: Թուրքական «Հաբերթուրք» լրատվական կայքը տեղեկացնում է, որ հրաժարակնների վրա մեծ է մայիսին «արևելյան նշանակումների» ազդեցությունը:
Որոշ սպաներ և ենթասպաներ, արևելյան և հարավ արևելյան նահանգներում նշանակվելու մասին իմանալով, վաղաժամ զորացրման դիմում են ներկայացրել: Որոշներն էլ հրաժարական են տվել: Սպասվում էր, որ նախորդ ուրբաթ օրը պետք է հրապարակվեին նշանակման վայրերը, սակայն վերոնշյալ պատճառով առկախվել է մինչև երկուշաբթի օրը: Հրաժարակնների և զորացրման դիմումների պատճառով նոր նշանակումներ են կատարվել և նոր ցուցակ է կազմվել:
Թուրքիայի Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտնել է, որ 2005 թվականի հունվարի մեկից, մինչև 2013 թվականի մարտի յոթը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերից հեռացել են 44 հազ 945 սպաներ, ենթասպաներ և պայմանագրային սերժանտներ` ոմանք սեփական ցանկությամբ են զորացրվել , ոմանք հրաժարական են տվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |