Հասարակական09:20, 31 Մայիս 2013
Էրդողանը նոր անուն ունի` «Գազման»

Թուրքիայում «Լամպ Թայիփ» արտահայտության շուրջ ծագած
սկանդալը դեռ չավարտված, նորն է հասունանում` «Գազման Էրդողան»:
Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքը փոխանցում է, որ գլխավոր ընդդիմադիր ուժի`
«Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահի օգնական Ումութ Օրանը իշխանական
«Արդարություն և զարգացում կուսակցության»
կողմից արցունքաբեր գազի չափաբաժնի
բարձրացմանն ի պատասխան պատրաստել է «Գազման` ԱԶԿ-ի արցունքաբեր գազի պատմությունը»
գրքույկը և ԹԱՄԺ-ին արցունքաբեր գազի կիրառումն արգելելու համար օրինագիծ է
ներկայացրել:
«Գազման` ԱԶԿ-ի արցունքաբեր գազի
պատմությունը» գրքույկում ներկայացվում են արցունքաբեր գազի առաջացրած առողջական
խնդիրները, դրանից պաշտպանվելու անհրաժեշտ ձևերը:
Պատգամավորը, նշելով, որ ոչ թե Էրդողանի որոշումն է անցնելու, այլ ժողովրդի,
հավելել է. «Ստամբուլը
չի կարող հանձնվել արգելքի, ճնշումների, վախի, ջրցան մեքենաներով քաղաքացիների
նկատմամբ ուժ գործադրելու, արցունքաբեր գազ կիրառելու, գազային ատրճանակներով կրակ
բացելու միջոցով: Քաղաքացու սիրտը գրավելու համար պետք է
խիղճ ու ազնվություն ունենալ: Այս կառավարությունը ոչ խիղճ ունի, ոչ էլ
ազնվություն, ճնշում ու ուժի կրառում կա միայն: Սրանք մարդու նկատմամբ սեր չունեն,
սրանք միայն արցունքաբեր գազ են սիրում: Այդ իսկ պատճառով վարչապետի անունն արդեն
Գազման է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |