Հասարակական07:27, 30 Մայիս 2013
Թուրքիայի մեջլիսում պատգամավորը ինտերնետով ֆուտբոլ է դիտել և սկադնալի մեջ ընկել

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պատգամավոր, այդ երկրի ազգային
հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հաքան Շյուքյուրի և «Միլլիյեթ» օրաթերթի միջև
սկանդալ է ծագել: Լրագրողի ֆոտոխցիկն արձանագրել է, թե ինչպես է իշխող
«Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Շյուքյուրը IPAD-ով դիտում
ֆուտբոլային մի խաղ:
«Միլլիյեթ» օրաթերթն այդ նկարը հրապարակել է իր առաջին էջում, ինչը խիստ զայրացրել է պատգամավորին: Շյուքյուրն օրաթերթին մեղադրել է այն բանում, որ վերջինս անսահմանորեն ատում է իշխող կուսակցության պատգամավորներին` արդարանալով, որ ինքը IPAD-ով միացել է ինտերնետին ու խաղը դիտել ընդմիջման ժամանակ, մինչդեռ «Միլլիյեթ»-ը լրիվ այլ կերպ է ներկայացրել դա:
«Չգիտեմ` «Միլլիյեթ»-ը ոնց, բայց, օրինակ, իմ կոկորդից հարամ փողը կուլ չի գնա»,- «Twitter» միկրոբլոգում գրել է Շյուքյուրը:
Նշենք, որ վերջերս իր ծագման մասին խոսելիս` Հաքան Շյուքյուրն ասել է. «Ես ծագումով ալբանացի եմ: Քուրդ չեմ, ոչ էլ թուրք եմ: Բայց ես հաց եմ կերել Թուրքիայում, այս հողում մեծացել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |