Քաղաքական08:27, 29 Մայիս 2013
Հրաժարականի փոխադարձ կոչեր Թուրքիայում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանը ԹԱՄԺ-ի ամենշաբաթյա խմբակցյային ժողովի ժամանակ վերջապես պատասխանեց «Ժողովրադահանարպետական»
կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Հիեցնենք, որ վերջինս Էրդողանին մեղադրել
էր մայիսի 11-ին Ռեյհանլըյում տեղի ունեցած պայթյունների մեջ: Ինչին ի պատասխան` Էրդողանը
հայտարարել էր, որ չի պատրաստվում իջնել ընդդիմադիր գործչի մակարդակին, և որ
հարցով կզբաղվեն իր փաստաբանները:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ` վերջին ելույթի ժամանակ
Էրդողանը կոչ է արել Քլըչդարօղլուին հրաժարական տալ` զգուշացնելով. «ԺՀԿ-ն, իհարկե,
իրավունք ունի Սիրիայի հարցում չեզոք չլինել, կարող է մեզ չաջակցել, այս հարցում
մեր քաղաքականությունն էլ իրավունք ունի քննադատելու, սակայն նա Թուրքիայի դեմ,
Թուրքիայի թշնամի երկրի օգտին չի կարող գործել: Այդ երկրի, այդ ռեժիմի հետ
հարաբերություններով Թուրքիայի համար վտանգավոր խաղերի մեջ որպես գործիք չի կարող
տեղ գտնել: Մենք դա թույլ չենք տա»:
Էրդողանը, Քըլըչդարօղլուին մեղադրելով հայրենիքի դավաճանության և կասկածելի կապեր
ունենալու մեջ, նշել է . « ԺՀԿ նախագահը և
պատգամավորները ծայրաստիճան վտանգավոր
խաղեր մեջ են ներգրավվել: ԺՀԿ նախագահի անբարո, անպարկեշտ կերպով հարձակումները Ռեյհանլըի
և մյուս մութ դեպքերի հետ կապը քողարկելու
համար բավարար չեն: ԺՀԿ-ն այս կապերի վերաբերյալ անմիջապես բավարարող հայտարարություն պիտի տա` ոչ թե խոսքերով, այլ
փաստերով: Անգամ ԺՀԿ նախագահը և պատգամավորները պետք է անմիջապես, շուտափույթ
կերպով հրաժարական տան»:
Ընդդիմադիր դաշտից պատասխանը չի ուշացել:
Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացնում է, որ ԺՀԿ նախագահ Քըլըչդարօղլուն կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ անդրադառնալով Էրդողանի` Ռեյհանլըի վերաբերյալ խոսքերին, ասել է. «Պատասխանատուն դու ես, եթե մարդ ես, հրաժարական կտաս: Ահաբեկչական կազմակերպությանը օժանդակող մարդու անունը Ռեջեփ Թայիփ Էրդողան է: Ահաբեկչական կազմակերպությանը օժանդակողին ահբեկչական կազմակերպության ղեկավար են անվանում»:Այնուհետև ներկայացրել է Սիրիայի հարցի վերաբարյալ Էրդողանին ուղղված 4 առաջարկություն. «Հայտարարի´ր, որ Թուրքիան ներքին պատերազմի կողմ չի լինելու, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին չի աջակցելու, պահպանի´ր սահմանների անվտանգությունը, աջակցի´ր Ժնևյան գործընթացին»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |