Տարածաշրջան07:49, 29 Մայիս 2013
Թուրքերը վերանորոգում են Դողուքափը-Ախուրյան երկաթուղու թուրքական մասը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության`
Կարսից առաջադրված պատգամավոր Ահմեթ Արսլանը մեկնել է Կարս` ծանոթանալու Հայաստանի
հետ սահմանամերձ Աքյաքա շրջանով անցնող Դողուքափը երկաթգծի վերանորոգման
աշխատանքներին:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` թուրք մեջլիսականը, նահանգային խորհրդի նախագահը, կայարանի պետը և արհմիությունների ներկայացոցիչները տեղում հետևել են երկաթուղում կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքին:
Նշենք, որ այս Դողուքափը-Ախուրյան երկաթուղին գործել է մինչև հայ-թուրքական սահմանի փակվելը (1993թ.): Երկու երկրների միջև կատարվում էին ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ն պատրաստ է ապահովվել Հայաստանի ու Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության անխափան աշխատանքը` Դողուքափը-Ախուրյան սահմանային անցակետով:
Հստակեցվել է, որ երկաթգծի վերանորոգման աշխատանքները տևելու են 6 ամիս: 44 տարվա շահագործումից հետո ռելսերը դարձել են լիակատար վերանորոգման ենթակա:
Թուրք պատգամավորը նշել է, որ Դողուքափը-Ախուրյան երկաթուղին կարող է վերագործարկվել միայն այն ժամանակ, երբ Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին: Բացի այդ էլ Անկարան որպես այլընտրանք դիտում է Բաքու-Կարս-Թբիլիսի երկաթուղին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |