Հասարակական08:03, 28 Մայիս 2013
Գտնվել է Քիմ Քարդաշյանի թուրք զարմիկը

Թուրքական «Վաթան» թերթը գրում է, որ անգլիական «The Sun»-ը Կարսի Քարաքալե գյուղում գտել
է Քիմ Քարդաշյանի զարմիկին:
Մուհամմեր Չոփուրը, ով գյուղում փոքր խանութ ունի, ապրում է մոր և հինգ եղբայրների հետ: Չոփուրը գյուղի
բնակչության հաշվառումները ուսումնասիրել է և տեղեկացել, որ Քիմ Քարդաշյանի և իր տատիկը
քույրեր են եղել: Չոփուրը հույս ունի, որ այս տեղեկության ի հայտ գալուց հետո Քիմ Քարդաշյանը
իրեն ԱՄՆ-ը կհրավիրի: Չոփուրը միակ ցանկությունը Քիմի հետ մեկ բաժակ թեյ խմելն է:
«Վաթանը», հղում տալով «The Sun»-ին, ներկայացրել էՔարդաշյան ընտանիքի` Քարաքալեից դեպի ԱՄՆ անցած ուղին:
Քարդաշյանները 1915 թվականից առաջ հեռացել էին գյուղից: Սամ և Հոռոմ Քարդաշոֆները որդիների`
Թաթոսի և նրա եղբայրների հետ մեկնել էին ԱՄՆ: ԱՄՆ-ում Թոմ անունը վերցրած Թաթոսը աղբահանությամբ
է զբաղվում, ամուսնանում է համագյուղացի Համան Շաքարյանի հետ: Զույգի որդին` Արթուրը(Քիմ Քարդաշյանի պապիկը) կնոջ
հետ մեծ ընկերություն է ստեղծում: Արթուրի որդին` Ռոբերտը(Քիմ Քարդաշյանի հայրը), դառնում է հայտնի փաստաբան, որը մահանում է 2003
թվականին քաղցկեղից: Ռոբերտի և ամերիկուհի Քրիսի երեխաները դառնում են ամերիկյան շոու-բիզնեսի
հայտնի դեմքեր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |