Հասարակական10:59, 22 Մայիս 2013
Աթաթուրքն արվամոլ էր. նրան մի օր «բռնացրել» են իր քարտուղարի որդու հետ
Ըստ թուրքական «Ռադիքալ»(Radikal) պարբերականի` Թունչայ Թոքաթ անունով թուրք բլոգերն իր բլոգում և ֆեյսբուքյան էջում հրապարակել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ծովափին պառկած նկարը և գրել. «Աթաթուրքն արվամո՞լ է եղել»:
Այս գրառումը մեծ աղմուկ է առաջացրել: Թուրքիայի քաղաքացիներից մեկը դիմել է դատարան` պահանջելով բլոգերի հիշյալ հրապարակումը ճանաչել որպես վիրավորանք Աթաթուրքի հասցեին և համապատասխան քրգործ հարուցել:
Բլոգերն իր ցուցմունքում նշել է, որ Աթաթուրքի համասեռամոլ լինելու վարկածն իրեն չի պատկանում և նա դա վերցրել է թուրք հեղինակ Ռըզա Նուրի գրքից:
Դատախազ Նեվին Օզքանը, հիշեցնելով, որ Նուրի վերոնշյալ գրքի վերաբերյալ հետաքննությունը դադարեցվել է, բլոգերի անմեղ լինելու մասին որոշում է կայացրել: Սակայն մեղադրող կողմի փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը: Հայցվորի բողոքը քննել է Անատոլիայի 7-րդ ծանր հանցագործությունների դատարանը և հակաիրավական է ճանաչել վերոնշյալ որոշումը` պահանջելով նոր հետաքնություն:
Նշենք, որ Թունչայ Թոքայն Աթաթուրքին վերավերող իր հրապարակման մեջ գրել է, որ Աթաթուրքին շատ լավ ճանաչողներչից մեկը` Ռըզա Նուրը, իր «Կյանքս և հիշողություններս» գրքի 4րդ հատորում գրել է Աթաթուրքի արվամոլ լինելու մասին: Թոքայը, հղում անելով Ռըզա Նուրի գրքին, գրում է. «Աթաթուրքին մի օր «բռնացրել» են իր քարտուղարի որդու հետ: Միջադեպին ականատես է եղել անձամբ Աթաթուրքի կինը Լաթիֆեն : Նա ասել է «Արածդ ամեն բան կուլ եմ տվել , սակայն այս մեկը չեմ կարող»: Մի քանի օր անց Լաթիֆեն բաժանվել է Աթաթուրքից:»
Բլոգերը գրում է, որ Ռըզա Նուրը Թուրքիայի Հանրապետության կրթության առաջին նախարարն է եղել: Այնուհետև 12 տարի ստիպված է եղել ապրել ատերկրում` աքսորի մեջ: Աթաթուրքի մահվանից անմիջապես հետո հայրենադարձվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Երկրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են, որոնք գնել են 182 տեսակի անշարժ գույք։
1961-ից 2021-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ աճը ծնելիության մակարդակում գրանցվել է Սաուդիան Արաբիայում. այն կազմել է 7.63 գործակից:
«Տեղեկատվության անվտանգության մասնագետի» համար պահանջվող սերտիֆիկատը կարող են ձեռք բերել միայն «Սպիտակ հաքեր» անունով հայտնի մասնագետները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |