Տարածաշրջան17:42, 21 Մայիս 2013
Թուրքիայում կենդանիների շտապ օգնության ծառայություն է հիմնվել

Թուրքական «Փոսթա» թերթի հաղորդմամբ` Թուրքիայի «Հարյուրամյակ» համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի կողմից առաջին անգամ
այդ երկրում ստեղծվել է կենդանիների շտապ օգնության ծառայություն, որն էլ արդեն հասցրել է իր առաջին այցը կատարել Վանի շրջանի գյուղերից մեկը:
«Հարյուրամյակ» համալսարանի ռեկտոր Փեյամի Բաթթալի խոսքով օրվա բոլոր ժամերին Վանում և հարակից գավառներում հասանելի ծառայությունը բավական մատչելի է գյուղացիների համար: Բաթթալը տեղեկացրել է նաև, որ ծառայությունը հնարավորություն ունի մանր եղջերավոր կենդանիներին հենց մեքենայի մեջ վիրահատական միջամտություն ցույց տալ , իսկ խոշոր եղջերավորներին տեղափոխել կենդանիների կլինիկա:
Հաղորդվում է, որ ձեռնարկումը նպատակ ունի տարբեր պատճառներով վնասված ու օգնության կարիք ունեցող կենդանիներին շտապ օգնություն ցույց տալ: Հաշվի առնելով, որ անասնապահությունը առավել զարգացած է Վանում ու հարակից գավառներում, ծառայությունն առայժմ հասանելի է նշյալ շրջաններում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |