Տարածաշրջան17:00, 21 Մայիս 2013
Թուրքիայում առաջին անգամ քրդերեն լեզվով կրթություն ապահովող համալսարան է բացվելու

Թուրքական «Բիանեթ» էլեկտրոնային լրատվականի փոխանցմամբ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում առաջին անգամ քրդերեն լեզվով կրթություն ապահովող
համալսարան է բացվելու:
2011 թվականին ծնված այս մտահաղացման շուրջ հավաքվել
են շուրջ 300 հիմնադիր անդամներ, որոնց
շարքերում կան մարդու իրավունքների պաշտպաններ, ակադեմիկոսներ, բիզնեսմեններ,
հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլոք: Նրանք համալսարանի
հիմնադրման համար նախ ստաղծել են «Միջագետք» հիմնադրամը: Համալսարանը, որը
նախատեսվում է բացել 2015-2016թթ., նախատեսվում է հենց Միջագետք անունով անվանել:
Հիմնադրամի գլխավոր քարտուղար Ռամազան Թունջն ասել է, որ ուսումնական գործընթացը
նախատեսում են սկսել 3 լեզվով` քրդերեն, թուրքերեն և անգլերեն, սակայն ավելի ուշ
նախատեսում են նաև հայերեն ու ասորերեն լեզուներով ևս ուսուցում ապահովել:
Թունջը, նշելով, որ Թուրքիայում առաջին անգամ բացվող
քրդերեն ուսուցմամբ համալսարանը իսկապես պահանջված է, ասել է. «Սա կապահովվի
քրդերենի լայնամասշտաբ ինտեգրումը գիտությանը: Թուրքիայում մայրենի լեզվի
խոչընդոտները նաև այս համալսրանի միջոցով կհաղթահարենք»:
Նրա խոսքով համալսարանը ունենալու է միջազգային
հավատարմագրում և չի սահմանափակվելու միայն տեղական մակարդակի պահանջները
բավարարելով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |