Տարածաշրջան10:47, 20 Մայիս 2013
Քեմալ Քըլըչդարօղլու. «Թուրքիան դարձրել են բանտ»

Թուրքիայի
գլխավոր ընդդիմադիր ուժի` ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն
Այդընում մասնակցել է «Ազատություն և ժողովրդավարություն» խորագրով հանրահավաքին և
հրապարակային խիստ քննադատության ենթարկել պաշտոնական Անկարայի վարած
քաղաքականությունը Սիրիայի հարցում: Բացի այդ նշել է, որ երկրի դատական ատյանները
սպասարկում են իշխող ուժի` վարչապետ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում»
կուսակցական շահերը:
«Բոլորս
էլ գիտենք, որ դատարաններն արդարությունը չեն պաշտպանում: 1940-ականներին
հիտլերյան ժամանակաշրջանում համակենտրոնացման ճամբարների ժամանակակից տարբերակները
Ստամբուլի Սիլիվրի կալանավայրում են հիմա: Ուսանողները բանտում են, բանվորները
բանտում են, զինվորները բանտում են, փաստաբանները բանտում են: Ո°վ բանտում չէ:
Բոլորն բանտերում են: Ամբողջ Թուրքիան դարձրել են բանտ», -ըստ «Ջումհուրիյեթ»
թերթի` ասել է ընդդիմադիր կուսակցապետը:
Հիշեցնենք,
որ Թուրքիայի բռնակալական ռեժիմը խարազանելու համար դեռևս 19-րդ
դարում գրեթե նուն միտքն է արտահայտել պոլսահայ ականավոր երգիծաբան Հակոբ
Պարոնյանը` ասելով. «Տաճկաստանի մեջ բանտ... բանտի մեջ բանտ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |