Տարածաշրջան07:43, 20 Մայիս 2013
Թուրք դասախոս. «Հայկական հարցը պատմականից վերածվել է քաղաքականի»

Աթաթուրքի
անվան համալսարանի գրականության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Սավաշ Էղիլմեզը
դասախոսություն է կարդացել թուրք կանանց միության անդամների համար:
Ըստ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության` մայիսի 19-ի միջոցառումների
շրջանակներում Էրզրումում կազմակերպված դասախոսության թեման եղել է Հայկական
Հարցը:
«Էրզրումում վայր չկա, որտեղ արյուն թափված չլինի: Կատարված ուսումնասիրությունների
համաձայն` յուրաքանչյուր 3 ընտանիքից մեկում հայերը զոհ են ունեցել: Հայոց
պատմության մեջ հայերն ութ ագամ տարբեր վայրեր են աքսորվել: Եթե մի ազգ ութ անգամ
աքսորի է ենթարկվում, ապա խնդիրն այդ ազգի մեջ պետք է փնտրել: Հայերը պատմության
ընթացքում միշտ աջակցել են հզորներին և եղել նրանց պաշտպանության տակ: Հայկական
հարցն արդեն պատմական հարցից վերածվել է քաղաքականի»,- նշել է գրականության
ֆակուլտետի դասախոսը:
Էղիլմեզը նաև նշել է, որ 1071 թվականի Մանազկերտի ճակատամերտից հետո, երբ թուրքերը
մտել են տարածաշրջան, հայերը, հույները և վրացիներև իբր ասել են, թե
ժողովրդավարությունն ու արդարությունն է եկել: Իսկ հայերի ոսկե դարն իբր թուրքերի
հետ է սկսվել:
«Օսմայան ժամանաշրջանում հայերին էլ բարձր մակարդակի արտոնություններ են տրվել: Պետական տարբեր աստիճաններում պաշտոններ են ստանձնել»,- հիշեցրել է Էղլիմեզը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |