Քաղաքական07:31, 18 Մայիս 2013
Թուրքիայի վարչապետը Քըլըչդարօղլուին դատի է տալիս

«Ժողովրդահանապետական կուսակցության» ղեկավար Քըլըչդարօղլուի կողմից Թուրքիայի վարչապետ Էրդողանին և Սիրիայի նախագահ Ասադին նմանեցնելու հանգամանքը քննադատությունների տեղիք է տվել, հատկապես կոշտ է արձագանքել Էրդողանը:
Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքը մեջբերել է Էրդողանի խոսքերը. «Իմ երկրի շահերի հետ կապված այցելությամբ ԱՄՆ-ում եմ: Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը Թուրքիայի հանրապետության վարչապետի նկատմամբ անըմբռնելի հայտարարություններ է անում: Գործընթացի վերաբերյալ խնդիրը փոխանցել եմ իմ փաստաբաններին: Ոչ ոքի թույլ չենք տա Թուրքիայի վարչապետին մարդասպան ասելու հանդգնություն ցուցաբերել: Սա մաքրելու համար միայն մեկ վայր կա: Այն էլ դատարանն է: Դատարանում պատասխանը ինքը անպայման կտա: Հրապարակներում ես իմ ստացած դաստիարակության պատճառով նման կերպով չեմ խոսի: Այդ լեզվին ես էլ եմ տիրապետում, սակայն այդ մակարդակի չեմ իջնի: 76 միլիոն բնակչության վարչապետ եմ: «Ժողովրդահանապետական կուսակցությանը» նվիրված մեր քաղաքացիները նույնպես անհանգստացած են: Դա էլ ենք տեսնում»:
Հիշեցնենք, որ «Ժողովրդահանապետական կուսակցության» նախագահը` Քեմալ Քըլըչդարօղլուն, Եվրոպայի Խորհրդարանում մասնակցել է ԵԽ «սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի» ժողովին, որից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների` Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներ վերաբերյալ հարցերին: Քլըչդարօղլուն, Էրդողանին և Ասադին միմյանց նմանեցնելով, ասել է. «Որքան ժամանակ է, ինչ զինված ծայրահեղական տարրերին սնելով, գրպանները փող դնելով, զինելով Սիրիա ուղարկելը դարձել է վարչապետի գործը: Ռեյհանլըում մահացած 51 հոգու մարդասպանը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Դրա պատասխանատուն Ռեջեփ Թայիփ Էրդողանն է»:
Ermenihaber.amԱյս ենթաբաժնի վերջին նորությունները

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |