Հասարակական08:56, 18 Մայիս 2013
Ես ո´չ հայ եմ, ո´չ էլ հույն` զտարյուն թուրք եմ

Թուրքական «Հաբերթուրք»
լրատվական կայքը ներկայացրել է կայքի հարցազրույցը Նասուհ Մհրուկիի հետ, որը համարվում է Էվերեստի գագաթը բարձրացած առաջին թուրքը և AKUT-ի (որոնողափրկարարական միություն)
ղեկավարն է:
Հոդվածի այն հատվածը, որտեղ տեղ են գտել Մահրուկիի հայկական ծագման վերաբերյալ
պարզաբանումները, ներկայացվում է ստորև.
-Ամբողջ կատարվածների մեջ
ի՞նչն է Ձեզ ամենաշատը անհանգստացրել:
- Այն, որ ինձ մեղադրում են թուրք չլինելու մեջ, քանի որ ես զտարյուն թուրք եմ: Ես
հայ կամ հրեա չեմ և ուզում եմ, որ ինձ հիշատակեն այնպես, ինչպես, որ կամ:
-Այս հանգամանքը շա՞տ է ազդել Ձեր նատմամբ վստահության վրա:
-Ինչպե՞ս կարող է չազդել: Հնարավոր է, որ Անկարայում, Ստամբուլում տարբերույթյուն չկա,
սակայն, երբ Թուրքիայում գյուղական շրջաններ եք գնում, այնտեղ ոչ մուսուլմաններին
չեն վստահում: Այս հարցում այնքան շատ են քարոզչություն արել, որ… 99-ին մեզ 432
միլիարդի նվիրատվություն էր կատարվել, այդ բամբասանքներից հետո գումարը 23
միլիարդով իջավ:
-Որևէ սպառնալիք ստացել ե՞ք:
-Ո´չ, այդիպսի բան ոչ ոք չի կարող համարձակվել, սակայն նենգաբար որոշ բաներ արել
են: Մի մարդու, որին ցանկանում էինք AKUT-ի անձնակազմի մեջ ընդգրկել, սպառնացել
էին. «Գնում ես մի հասարակական կազմակերպություն, որի գլխին հայ է կանգնած, քեզ
նախազգուշացնում ենք, ընտանիքիդ մասին մտածի´ր»:
-Հայոց ցեղասպանությունն էլ է AKUT-ի
խնդի՞րը:
-Թուրքիային և թուրք մարդուն հետաքրքրող յուրաքանչյուր բան մեր ոլորտ է ընդգրկվում:
Ես AKUT-ի դիրքորոշումը այդպես եմ սահմանել, մեր կանոնադրության մեջ մասնավորապես
այդպես էլ գրված է: Հայոց ցեղասպանությունն էլ Թուքիայի խնդիրն է: Սփյուռքհայերը Ամերիկայում ապրող, իրենց համար
լայն ընդգրկում ունեցող ոլորտ ստեղծած մարդիկ են, և դա իրենց համար մասնագիտություն
են դարձրել: Հայոց ցեղասպանությունը պատմելու համար գումար են հավաքում, հսկայական
բյուջեով հարվածում են Թուրքիային: Թուրքիայում
այս գործից ամենալավատեղյակ մարդուն` Մեհմեթ Փերինչեքին էլ ծիծաղելի փաստարկներով
բանտարկեցին: Էրգենեքոն է, չգիտեմ եսիմ ինչ է: Հիմարություն:
-Ազգայնակա՞ն եք:
-Կոշտ ազգայնական չեմ,
բայց հայրենասեր եմ: Մենք քեմալական հասարակական կազմակերպություն ենք և Աթաթուրքի
ազգայնականության հետևորդ ենք: Նա, ով այսպիսին չէ, չի կարող մուտք գործել մեր շարքերը: Սա
սկզբունքային կետ է:
-Ծայրաստիճան անհանգստացած եմ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |