Հասարակական18:25, 17 Մայիս 2013
Ժնևում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կկանգնեցվի

Թուրքական
«Հյուրիյեթ» պարբերականն անդրադարձել է Շվեցարահայության կողմից Ժնևում, կանգնեցվելիք Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանին, որի համար ընտրվել Ժնևի Արիանա այգին, որտեղ և գտնվում է է ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնի շենքը: Ինչպես նշում է թերթը, Ժնևի քաղաքապետարանը դեռ 2008-ին
քաղաքի կենտրոնում ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնելու թույլտվություն էր տվել: Սակայն տարածքի հետ կապված որոշ խնդիրների պատճառով հուշարձանը չէր կանգնեցվել:
Վերջին օրերին Ժնևի ավագանու ղեկավարությունը հայտարարություններ
է արել, ըստ որոնց, հուշարձանը կարող է կանգնեցվել Արիանա այգում:
Հաղորդվում է, որ Շվեցարիայում գործունեություն ծավալող
թուրքական կազմակերպությաունները տեղի իշխանություններին իրենց բողոքն են հայտնել
այդ նախաձեռնության կապակցությամբ:
Ժնևում կանգնեցվելիք հուշարձանային համալիրի հեղինակն է ֆրանսահայ
արվեստագետ Մելիք Օհանյանը: «Հիշողության փողոցային լապտերներ» անվանմամբ
հուշարձանախումբը կազմված է լինելու 9 փողոցային լապտերներից, որոնց լամպերի մասերը
պատրաստված են լինելու պողպատից և ունենալու են արցունքի տեսք: Հուշարձանի համար 400
հազար շվեցարական ֆրանկը կվճարի շվեցարահայ համայնքը, իսկ մնացած 100 հազարը` Ժնևի
քաղաքապետարանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |