Տնտեսական08:24, 17 Մայիս 2013
Էրդողանը ամերիկացիներին հրավիրում է ներդրումներ անել Թուրքիայում

Պաշտոնական այցով ԱՄՆ-ում
գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնի առևտրի պալատում
հանդիպել է ամերիկացի գործարարների հետ:
Հանդիպմանը Էրդողանը նշել է, որ 10 տարվա ընթացքում Թուրքիան, արձանագրած
զարգացման ցուցանիշներով աշխարհում Չինաստանից հետո էներգետրիկ պահանջարկի տեսանկյունից ամենաարագ
աճ արձանագրող երկիրն է: «Ուզում եմ ընդգծել, որ Թուրքիան աշխարհում մեքենաշինական արտադրությամբ 16-րդն է և Եվրոպայի առևտրային մեքենաների ամենամեծ
արտադրողն է: Սակայն մեր նպատակը հետևյալն է` Թուրքիան սեփական մեքենաներն է
արտադրելու: Ով ինչ ուզում է թող ասի, սա էլ է լինելու, և Թուրքիան համաշխարհային
էներգետիկ սպառման կեսի և նավթի բնական գազի պահուստների 70 տոսկոսի խաչմերուկում
է գտնվում»,-հայտարարել է Էրդողանը:
Էրդողանը նշելով, որ մի շրջանում, երբ դեռ շարունակվում է համաշխարհային տնտեսական
ճգնաժամի ազդեցություն, Թուրքիան աշխարհում
կարևոր ներդրումային կենտրոններից մեկն է դարձել, ամերիկացի գործարարներին
էլ հրավիրել է ներդրումներ անելու Թուրքիայում: «Մենք ձեզ հրավիրում ենք
Թուրքիայում ներդրումներ կատարելու:
Թուրքիան Եվրոպայի Կովկասի, Միջին Ասիայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի
հետ աշխարհագրական հաղորդակցության հնարավորություն ունեցող կայուն տնտեսական և
առևտրային ուժ է»:
Անդրադառնալով
Թուրքիայի առավելություններին` նշել է, որ 76 միլիոն բնակչության 60 տոկոսի միջին
տարիքը 30-ից ցածր է: Իսկ երկիրը երիտասարդ
և դինամիկ 26 միլիոն լավ կրթություն, բարձր
աշխատանքային ուժ և մոտիվացված աշխատուժ ունեցող բնակչությամբ Եվրոպայի Միության
երկրների շարքում 5-րդն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ռեակտորները կամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունը։

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |