• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Հուլիս, 2025
Կիրակի 12:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական18:25, 17 Մայիս 2013

Ժնևում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կկանգնեցվի

Ժնևում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կկանգնեցվի

Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականն անդրադարձել է Շվեցարահայության կողմից Ժնևում, կանգնեցվելիք Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանին, որի համար ընտրվել Ժնևի Արիանա այգին, որտեղ և գտնվում է  է ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնի շենքը: Ինչպես նշում է թերթը, Ժնևի քաղաքապետարանը  դեռ 2008-ին քաղաքի կենտրոնում ցեղասպանությանը նվիրված հուշարձան կանգնեցնելու թույլտվություն էր տվել: Սակայն տարածքի հետ կապված որոշ խնդիրների պատճառով հուշարձանը չէր կանգնեցվել:

Վերջին օրերին Ժնևի ավագանու ղեկավարությունը հայտարարություններ է արել, ըստ որոնց, հուշարձանը կարող է կանգնեցվել Արիանա այգում:

Հաղորդվում է, որ Շվեցարիայում գործունեություն ծավալող թուրքական կազմակերպությաունները տեղի իշխանություններին իրենց բողոքն են հայտնել այդ նախաձեռնության կապակցությամբ:

 Ժնևում կանգնեցվելիք հուշարձանային համալիրի հեղինակն է ֆրանսահայ արվեստագետ Մելիք Օհանյանը: «Հիշողության փողոցային լապտերներ» անվանմամբ հուշարձանախումբը կազմված է լինելու 9 փողոցային լապտերներից, որոնց լամպերի մասերը պատրաստված են լինելու պողպատից և ունենալու են արցունքի տեսք: Հուշարձանի համար 400 հազար շվեցարական ֆրանկը կվճարի շվեցարահայ համայնքը, իսկ մնացած 100 հազարը` Ժնևի քաղաքապետարանը:

 Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել
15:20, 10 հուլ
Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է
14:54, 09 հուլ
Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները
16:15, 08 հուլ
Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը
PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը

Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:

Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)
Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր
Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր

Համաձայնագիրը ներառում է Լիբիայի բանակի կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր։

Իսրայելցի պաշտոնյան կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին խաթարել Թուրքիային F-35-երի վաճառքը
Իսրայելցի պաշտոնյան կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին խաթարել Թուրքիային F-35-երի վաճառքը

«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}