Տարածաշրջան10:03, 16 Մայիս 2013
Քրդական ղեկավարությունն արձագանքել է Բաղդադի մտահոգություններին

Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունից արձագանքել
են պաշտոնական Բաղդադի այն մտահոգությանը, թե Թուրքիայի սահմանները լքով քուրդ
գրոհայինները զանգվածաբար տեղակայվում են հյուսիսիրաքյան ճամբարներում:
Խոսնակ Ջաբար Յավերը Իրաքի կենտրոնական իշխանություններին հիշեցրել է, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների լքած սահմանային գոտին` Թուրքիա-Իրաք-Իրան եռանկյունից, ոչ մի պետության զինուժի հսկողության տակ չի եղել ոչ նախկինում, ոչ հիմա: Հայտնելով, որ քրդական ինքնավարության ղեկավարությունը կողմնակից է խնդիրների լուծմանը ոչ թե զինված բախումների, այլ խաղաղ բանակցությունների ճանապարհով, հավելել է.
«Այն վայրերը, որտեղ հիմա հետ են քաշվում քուրդ գրոհայինները տարիներ ի վեր եղել է այնտեղ: Այդ տարածքներում ոչ մի զինվորական ուժ չի եղել, այսօր էլ չկա»:
Հիշեցնենք, որ Իրաքի կառավարությունը գրավոր հայտարարություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայից քուրդ զինյալների հետքաշումը Հյուսիսային Իրաք վտանգում է երկու երկրների հարաբերությունների համար վտանգ է ստեղծում, դրա համար բողոքով դիմելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |