Հասարակական09:15, 15 Մայիս 2013
Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Դինքի գործով

Թուրքիայի Վճռաբեկ դատարանն ավարտել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով դատարանի որոշման բողոքարկման ուսումնասիրությունը:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ Դինքի սպանությունը «զինված ահաբեկչական կազմակերպության» կողմից չի իրականցվել, այն իրագործել է «հանցանք գործելու նպատակով ստեղծված կազմակերպությունը»: Այսպիսով, վճռաբեկը իր որոշմամբ համաձայնել է տեղական դատարանի դատավճռին, ըստ որի, սպանության մեջ զինված ահաբեկչական խմբավորում ներգրավված չի եղել:
Սակայն Վճռաբեկ հանրապետական գլխավոր դատախազությունը ավելի վաղ ներկայացրած ծանուցման մեջ Դինքի սպանության գործում «խմբավորման առկայության» պատճառով տրված որոշումը բեկանման
անհրաժեշտության ուղղությամբ ծանուցում էր պատրաստել:
Վճռաբեկը, Դինքի գործով առաջին կասկածյալ Յասին Հայալի նկատմամբ էլ Դինքի «ծրագրված սպանության» մեղադրանքով տրված
ցմահ բանտարկությունը հաստատել է: Հայալին «զինված ահաբեկչական խմբավորման
ղեկավարման» մեղադրանքով արդարացման որոշումը բեկանվել է «հանցանք գործելու
նպատակով կազմակերպված խմբավորում ստեղծելու և ղեկավարելու» մեղադրանքով պատժելու
պահանջով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |