Տարածաշրջան07:50, 15 Մայիս 2013
«FT». Թուրքիան մեծ խաղ է խաղում

«Financial Times» թերթը հրապարակել է մի հոդված,
որտեղ քննարկվում է Թուրքիայի և Իրաքյան Քուրդիստանի միջև կնքված էներգետիկ
պայմանագիրը, դրա ռիսկայնությունն ու շահեկանությունը: Իրաքի հյուսիսից նավթ մատակարարելու տնտեսական քաղաքականությունը դիտվում է երկրի ներսում քրդական հարցի
կարգավորման բանակցություններին զուգահեռ գործընթաց:
Քրդերի հետ հաշտեցման հասնելով` Անկարան, ըստ պարբերականի, կուժեղացնի իր քաղաքական ազդեցությունը Թուրքիայից դուրս գտնվող քրդաբնակ գոտիներում, այդ թվում և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո տեղի քրդերի շրջանում: Թուրքիան սերտացնում է հարաբերությունները փաստացի տնտեսական և քաղաքական անկախության հասնող Իրաքյան Քուրդիստանի հետ: Դա կարող է ուժ հաղորդել քրդական անջատողականությանը Բաղդադից:
Մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետը հանդիպելու է ԱՄՆ նախագահի հետ: Հոդվածագիրը չի բացառում, որ այդ հանիդպման ժամանակ Օբաման Էրդողանին զգուշացնելու է, որ Իրաքյան Քուրդիստանի հետ Անկարայի հարաբերությունների սերտացումը նպաստելու է Իրանի հետ Իրաքի իշխանությունների մերձեցմանը:
«Թուրքիան մի մեծ խաղ է խաղում: Բայց Օսմանյան կայսրության մի մասը եղած այդ տարածքներում ամերիկացիների` Իրաք մտնելուց հետո խաղեր խաղալն արդեն մեծ ռիսկեր է պարունակում»,- եզրափակվում է հոդվածը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |