• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 23:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:00, 15 Մայիս 2013

Haberdar. Հրանտ Դինքը Թուրքիայում սպանված 62-րդ լրագրողն է վերջին 100 տարում

Haberdar. Հրանտ Դինքը Թուրքիայում սպանված 62-րդ լրագրողն է վերջին 100 տարում

Թուրքական «Հաբերդար» լրատվական կայքը «Ո°վ է Հրանդտ Դինքը» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ ներկայացվում են Ստամբուլում լույս տեսնող երկլեզու «Ագոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մասին կենսագրական տվյալներ:

Մալաթիայում ծնված Դինքը ծնողների բաժանությունից հետո իր երկու եղբայրների հետ հանձնվել է Գեդիքփաշայի մանկատուն: Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի համալսարանի Կենսաբանության և փիլիսոփայության ֆակուլտետներում: Զինվորական ծառայությունից հետո անցնում է լրագրողական աշխատանքի: Ընտանիք է կազմում նույն մանկատանն իր հետ մեծացած հայուհի Ռաքել Դինքի հետ:

Դինքը միշտ հալածվել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պաշտոնական տեսակետին հակադրվելու համար: Հոդվածագիրը հիշեցնում է, որ 2002-ին Ուրֆայի համալսարանում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթից հետո Դինքի դեմ քրեական գործ է հարուցվում: Նա մեղադրվում էր Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, իբր վիրավորել  է թուրքական ինքնությունը` ասելով. «Ես թուրք չեմ, ես Թուրքիաից եմ, ես հայ եմ»: Դատապարտվելով 3 տարվա ազատազրկման այնույհետև արդարացվում է: 

Հաջորդ քրգործը Դինքի նկատմամբ հարուցվել է 2004 թվականին, երբ «Ագոս»-ում տպագրվել էր նրա «Ծանոթանալ Հայաստանի հետ» հոդվածը, որտեղ Դինքը խոսել է թուրքերի արյան մաքրության անհրաժեշտության մասին` ասելով. «Դատարկվելիք թունավոր արյան փոխարեն թուրքի երակները լցնելիք մաքուր արյունն առկա է հայկական երակում»: Այդ դատավարության համար Դինքը պատրաստվում էր դիմել Մարդու իրավուքնների եվրոպական դատարան: Նշվում է, որ նրա սպանության ժամանակ ընթացքի մեջ էին նրա դեմ բացված երկու դատեր:

Հրանտ Դինքը սպանվել է 2007-ին հունվարի 19-ին անչափահաս Օգյուն Սամասթի արձակած հրազենային կրակոցներից Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ագոս»-ի խմբագրատան առջև:

Հիշեցնելով, թե ինչպես էր Դինքի հուղարկավորության ժամանակ բազմամարդ թափորը վեր պարզել «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» գրությամբ պաստառներ` հոդվածագիրը նշում է. «Հրանտ Դինքը եղավ 1909 թվականից այս կողմ Թուրքիայում սպանված 62-րդ լրագրողը»:

Ermenihaber.am

 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}