• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հունիս, 2025
Երեքշաբթի 11:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային11:27, 14 Մայիս 2013

Երևանում ներկայացվեց «Ճշմարտությունը մարդու մեջ է,­ Թուրքիայի ալևիները» գիրքը

Երևանում ներկայացվեց «Ճշմարտությունը մարդու մեջ է,­ Թուրքիայի ալևիները» գիրքը

Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում այսօր` մայիսի 14-ին, տեղի ունեցավ «Ճշմարտությունը մարդու մեջ է,­ Թուրքիայի ալևիները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էր գրքի հեղինակ Էրվան Կերիվելը, ում ուղեկցում էր ալևիներից և սփյուռքահայերից կազմված պատվիրակությունը:

Շնորհանդեսին ներկա էին մեծ թվով ուսանողներ, մասնագետներ և հյուրեր:

Հյուրերին ողջունեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ. Գառնիկ Ասատրյանը, ով ներկայացրեց հայերենով լույս տեսած «Ճշմարտությունը մարդու մեջ է,­ Թուրքիայի ալևիները»  գիրքը:

Իրանագետը ներկայացրեց ալևիների դավանանքի, թվաքանակի մասին տվյալներ, ինչպես նաև անդրադարձ կատարեց գրքում տեղ գտած տեղեկություններին:

Ելույթով հանդես եկավ նաև գրքի ֆրանսերեն և հայերեն հրատարակչությունն իրականացրած «Չոպանյան ինստիտուտի» ղեկավար Վարուժան Սիրապյանը: Նա նշեց, որ ալևիների մասին հասարակ լեզվով գրված այս գիրքը շատ լավ վաճառվել է Ֆրանսիայում և մեծ  հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն տեղի ալևի համայնքի, այլ նաև ֆրանսահայերի և ֆրանսահայ կազմակերպությունների շրջանում:

«Երկար տարիներ մենք Թուրքիայում չէին լսում ալևիների մասին, մեզ հայտնի չէր նրանց գոյությունը, նրանք կարծես գաղտնի պահվեին»,-հավաքվածներին պատմում էր Սիրապյանը, ով ծնվել է Ստամբուլում:

Նա նաև նշեց, որ Թուրքիայում բնակվող շուրջ 15-20 մլն ալևիները, ովքեր իրենց մուսուլման չեն համարում, լավ ուժ են այդ երկրի ներկայիս իսլամամետ կառավարության հետ հավարակշռություն կազմելու համար:

Այնուհետև ելույթով և հարցուպատասխանով հանդես եկավ նաև գրքի հեղինակը` ֆրանսիացի գրող Էրվան Կերիվելը, 1990 թվականին Ֆրանսիա արտագաղթած ալևիների համայնքի հետ հանդիպելուց հետո նա սկսել է ուսումնասիրել նրանց մշակույթը և միտք է հղացել նրանց մասին հասանելի լեզվով մի գիրք գրել: «Ճշմարտությունը մարդու մեջ է,­ Թուրքիայի ալևիները» գիրքը նախ լույս է տեսել ֆրանսերենով, ապա նաև հայերենով: Այժմ հեղինակը ևս մեկ գիրք է նախապատրաստում տպագրության, որում անդրադառնալու է Դերսիմի ալևիներին:

Հեղինակը շնորհակալություն հայտնեց իր գիրքը հայերենով հրատարակելու համար, ներկայացրեց Ֆրանսիայում հայկական և ալևիական կազմակերպությունների համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները:

Ըստ Կերիվելի` վերջին շրջանում Ֆրանսիայում զգալի ակտիվացել են հայ և ալևի համայնքների միջև շփումներ, որոնք հատկապես ակտիվ են մշակութային դաշտում: Հեղինակը նշեց, որ այդ շփումները շատ կարևոր են և ուրախալի է, որ երկար ժամանակ իրար հետ չառնչվող կազմակերպությունները սկսել են սերտ համագործակցել:

Կերիվելը պատմեց, թե ինչն է դրդել իրեն հետաքրքրվել ալևիների կրոնով, մշակույթով, կենցաղով:

Ֆրանսիացի հեղինակը նշեց, որ արդեն 25 տարի է, ինչ սերտ կապեր ունի ալևի համայնքի հետ, ունի մոտ ընկերներ, և որոշել է մի գիրք գրել, որը կօգնի երիտասարդ ալևիներին պահպանել իրենց մշակույթն ու ինքնությունը: Նա նաև հավելեց, որ թեև Եվրոպայում ալևիների մասին շատ են ակադեմիական և գիտական աշխատանքները, սակայն հանրամատչելի գրքերի պակաս է զգացվում, ինչն էլ փորձել է լրացնել իր աշխատանքով:

Ֆրանսիացի գրողը ներկայացրեց նաև ալևի դավանանքի յուրահատկությունները, ալևիների ներկա վիճակը Թուրքիայում:

«Ալևի դավանանքի փիլիսոփայության մեջ մարդը կենտրոնում է: Այն հենվում է հանդուրժողականության հենքի վրա: Նրանք չունեն իրենց սուրբ գիրքը, սակայն հարգում են բոլոր կրոնների սուրբ գրքերը: Ալևիների համար ամենամեծ գիրքը մարդն ինքն է: Եթե ցանկանում ես աստծուն տեսնել, նայիր հայելու մեջ»,-ալևի դավանանքի մասին խոսելից նշել է հեղինակը:

Նրա խոսքերով` ներկայում Թուրքիայում բնակվում է մոտ 15-20 մլն ալևի: Նրանց  համար ալևի լինելն առաջնային ինքնություն է:

«Եթե դու հարցնես ալևի մարդուն, թե նա ո՞վ է, նախ նա կպատասխանի` ես ալևի եմ, ապա նոր միայն կնշի, թե որ էթնիկ խմբին է պատկանում` թուրք է, քուրդ, զազա, թե այլ ազգի ներկայացուցիչ»:

Կերիվելը նաև խոսեց Թուրքիայում ալևիների նկատմամբ ճնշումների մասին: Ըստ բանախոսի` ալևիները մշտապես ճնշումների և բռնությունների են ենթարկվում ոչ միայն թուրք ազգայնամոլների, ընդգծված կրոնական կողմնորոշում ունեցող խմբերի (սունի մուսուլմանների թվից), այլ նաև թուրքական պետության կողմից:

Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության իրագործումից հետո թուրքական պետության թիրախում հայտնվեցին հենց ալևիները, որոնք վերջին տասնամյակներին մի քանի կոտորածների են ենթարկվել (Դերսիմում, Մարաշում, այլ վայրերում), այժմ էլ նույն ուժգնությամբ շարունակվում են ճնշումներն ու բռնությունները:

Աղբյուր` allturkey.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)
09:37, 19 մայ
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Թուրքիայում ամփոփվել է պոլսահայ աշխարհահռչակ նկարչի անվան մրցաշարը
14:24, 12 մայ
Թուրքիայում ամփոփվել է պոլսահայ աշխարհահռչակ նկարչի անվան մրցաշարը

Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:

Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը
11:55, 15 ապր
Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}