Տարածաշրջան10:53, 13 Մայիս 2013
Թուրքիայում տեղի ունեցած պայթյունների առնչությամբ կան ձերբակալվածներ, բոլորը թուրք են

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը, Արդարադատության նախարար
Սեդուլլահ Էրգինը, առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն և փոխվարչապետ
Բեշիր Աթալայը մամուլի ասուլիս են հրավիրել և որոշակի տեղեկություններ հայտնել
մայիսի 11-ին Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում տեղի ունեցած պայթյունների
կապակցությամբ:
Ըստ թուրքական «Իհլաս» լրատվական գործակալության` պայթյունի հետևանքով սպանվածներից 38-ի ինքնությունը պարզվել է. նրանցից 35-ը Թուրքիայի, 3-ը Սիրիայի քաղաքացիներ են: Փոխվարչապետ Աթալայը տեղեկացրել է, որ միջադեպի կապակցությամբ արդեն ձերբակալվել է 9 հոգի, որոնք բոլորն էլ Թուրքիայի քաղաքացիներ են և կասկածվում են Սիրիայի հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Թուրքիայի Հաթայի շրջանի Ռեյհանլը քաղաքի Աթաթուրքի փողոցում, որտեղ գտնվում է նաև քաղաքապետարանը 15 րոպե ընդմիջումով 2 հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով սպանվել էր 46, վիրավորել 53 մարդ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |