Հասարակական08:59, 13 Մայիս 2013
Արևմտահայերենը Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզուների շարքում է

Ըւստ թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի` UNESCO-ի կողմից հրապարակած «Աշխարհում վտանգված լեզուների քարտեզ»-ի համաձայն` աշխարհում 2400 լեզու վերացման վտանգի տակ է գտնվում:
Ըստ UNESCO-ի քարտեզի`Թուրքիայում վտանգի տակ է
գտնվում 18 լեզու` այդ թվում արևմտահայերենը: Քարտեզում լեզուները բաժանված են 5 խմբի`«խոցելի
լեզուներ», «բացահայտ վտանգի տակ գտնվող»,
«լուրջ վտանգի տակ գտնվող», «ծայրահեղ վտանգի տակ գտնվող» և «մեռած» լեզուներ:
Թուրքիայում ադգիերենը, չերքեզերեն և զազայերենը գտնվում են խոցելի լեզուների
խմբում: Իսկ Համշենի հայկական բարբառը, լազերենը, պոնտոսյան հունարենը ,
աբխազերենը, արևմտահայերենը, հունարենը և ասորերենը բացահայտ վտանգի տակ գտնվող
լեզուների խմբում են :
Նշենք, որ նույն քարտեզի համաձայն Հայաստանում վտանգի տակ է ընդամենը երկու լեզու` պոնտոսյան հունարենը և ասորերենը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |