Տարածաշրջան08:18, 10 Մայիս 2013
Թուրքիայի վարչապետի օգնականը գրողի ծոցն է ուղարկել ՔԲԿ-ին

Թուրքիայի վարչապետի օգնական Բյուլենթ Արընչը Քոչ համալսարանի տնտեսաքաղաքական
ակումբի կողմից կազմակերպված ծրագրին է մասնակցել: Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ ծրագրին մասնակցել
են նաև համալսարանի ռեկտորը և բազմաթիվ ուսանողներ:
Ուսանողների հարցերին պատասխանող Արընչը անդրադարձել է «Քրդական բանվորական
կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ քաշվելու հարցին` նշելով. «Ամենուր այս հանդարտության
շնորհիվ ուրախության են ապրում, մենք էլ պետք է ուրախանանք: Վատ բան չենք անում: Կրկին
անվտանգության ուժերը գործի գլխին են: «Ինչո՞ւ եք գնում» ասելու հնարավորությու՞ն
ունենք: Գրողի ծոցը թող գնան: Եթե գնում են, մենք չպե՞տք է ուրախանանք դրա համար»:
Արընչը ընդգծել է, որ շատ կարևոր է զինյալների զինաթփումը և հեռացումը: «Թուրքիայում գտնվող զինյալ տարրերը հեռանալու են երկիրց: Հիմա այդ գործընթացը
սկսվել է կամ էլ սկսկվելու է: Մեզ համար կարևոր է, որ գործընթացը վերջնակետին
հասնի: Շատ փխրուն գործընթացի մեջ ենք: Սակայն բայացկամորեն ենք այս ուղին բռնել», - եզրափակել է Արընչը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |