• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 01:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:45, 08 Մայիս 2013

Sabah. «Առաջնորդի պաշտամունքի ազդեցության տակ ենք: Չենք հասունանում»

Sabah. «Առաջնորդի պաշտամունքի ազդեցության տակ ենք: Չենք հասունանում»

Թուրքական «Սաբահ» թերթում հրապարակվել է Հասան Բյուլենթ Քահրամանի հոդվածը: Հոդվածագիրն անդրադարձել է Թուրքիայի հիմնախնդիրներին, այդ թվում և Հայկական հարցին:

Հոդվածը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Թուրքիայի արդիականացման պատմության մեջ հասարակությունը չկա: Ամենազոր պետությունը  եղել է ամեն ինչի տերը: Ոչ մի ժամանակահատվածում այս իրողությունը չի փոխվել: «Պետություն» նշանակել է, որ առկա ռազմական բյուրոկատիան ինքն իրեն համարել է համակարգի տեր: Բոլոր հեղաշրջումներն այս կառույցը հօգուտ  զինվորականության ուժեղացնելու համար է եղել: Օրինակ 1970- ականներին զինվորականութունը մեկ անգամ ևս իշխանության գլուխ անցնելու համար աջակցեց  հասարակության խմբերի բաժանմանը և այդ խմբերի կողմից միմյանց կոտորելուն: Պատճառը  պարզ է. 1973 թվականին զինվորականությունը հետ քաշվեց: Վերջիվերջո 1980-ին հեղաշրջում իրականացրեց: Պետությունն այդ ճանապարհը 5 հազար հոգու մահվան գնով բացեց: Դա ես չեմ ասում, այլ նախագահ Դեմիրելը:

Այն, որ քրդական պատերազմը չի ավարտվում,  իր պատճառն ունի: Դրա առկայության պայմաններում զինվորականությունը գործի մեջ կլիներ, համակարգի  թելերն իր ձեռքում կպահեր: Հատկապես, որ այդ չիլլերները, դենքթաշները, անգամ դեմիրելներն աջակացում էին:Քրդական խաղաղությունը կենսական  է այն առումով, որ զինվորականությունը հետ կքաշվի: Այդ պարագայում ոչ միայն պատերազմը կդադարի, այլև  ժողովրդավարական բարեփոխումներ առաջ կգան:

Ապակենտրոնացված համակարգի անցումը, ուժեղ տարածքային կառավարումը, մայրենի լեզվով կրթությունն այն քայլերն են, որոնք պետք է անել քայլ առ քայլ: Սակայն թերի մնացած մի կետ կա` Հայկական հարցը: Խնդրի մանրամասնությունը, փոխհատուցման պահանջները, ցեղասպանության մասին պնդումները քիչ կարևոր չեն:

Շատ ավելի կարևոր է, որ Հայկական հարցը դիտարկվի  ոչ թե որպես  հայերի խնդիր, այլ մի խնդիր, որը թույլ կտա իմանալ, թե  ինչ է ժամանակակից Թուրքիան ստացել անցյալից, ինչը և որչափ պետք է ստանձնի, ինչը և ինչ չափով պետք է մերժի:

Խնդրի էությանը դառնալով` նույն կետին ենք հասնում` պետությունը սեփական կամքով ստեղծված միջավայրում հասարակական վերաբերմունքին և քննադատակակն մտքին խտրականությամբ վերաբերվելու տեղիք չպիտի տա:  Հանրայինը  չպետք է բռնազավթի հասարակության ոլորտը, իսկ հանրային գիտակցությունը  չպետք է դուրս մղի անհատական գիտակցությունը: Սա պաթոլոգիական դրություն է: Թուրքիան սա ապրել է և ապրում է: Վերջին «սովետական» հասարակությունը մենք ենք: Վերջին սառը պատերազմի դրության մեջ գտնող երկիրը մենք ենք:Վերջ չունեցող «առասպելների» մեջ ենք ապրում: Հիմնադիր առաջնորդի պաշտամունքի ազդեցության ներքո ենք: Չենք հասունանում:

Հույս ունեմ մեծ սկզբի շեմին ենք կանգնած»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
17:26, 15 սեպ
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
12:53, 15 սեպ
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}