Հասարակական07:23, 07 Մայիս 2013
Համերգ Դիարբեքիրի հայկական եկեղեցում

Ըստ թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika) լրատվական կայքի` Թուրքիայի
Դիարբեքիր նահանգի (պատմական Ամիդ) համանուն քաղաքում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին հյուրընկալել
է Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի գեղարվեստի ակադեմիայի կամերային նվագախմբին :
Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակույթի և
զբոսաշրջության բաժնի պետ Մուհարրեմ Ջեբեն, ասել է, որ այս նախաձեռնությամբ իրենք
նպատակ ունեն Դիարբեքիրի բնակիչներին ծանոթացնել դասական երաժշտությանը և տեղական ստեծագործողներին օտարերկրյա երաժիշտների հետ
հանդիպելու հնարավորություն ստեղծել:
Հիշեցնենք, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376թ.: Եկեղեցու զանգակատունը բարձր է եղել շրջակա մզկիթների աշտարակներից, այդ պատճառով մահմեդականները 1915-ին հրետակոծել և մասամբ փլուզել են այն: Առաջին աշխարհամարտի տարիներին գերմանական զորքերի համար եկեղեցու շենքը ծառայել է որպես զինվորական շտաբ: Իսկ հետպատերազմյան տարիներին հայկական այդ եկեղեցին օգտագործվել է որպես բամբակի պահեստ:
Անցյալ տարի , եկեղեցին 32 տարվա
դադարից
հետո նորից բացել է իր
դռները
հավատացյալների
համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |