Տարածաշրջան07:23, 07 Մայիս 2013
Թուրքիայի նախագահը հույսը կտրել է նոր սահմանադրությունից

Պաշտոնական այցով Պորտուգալիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը
հանդիպել է լրագրողների հետ: Ըստ թուրքական «NTV»-ի` նախագահ Գյուլը լրագրողներին
տեղեկացրել է, որ նոր սահմանադրության ուղղությամբ տարվող աշխատանքներն ըստ
էության հաջողությամբ չեն պսակվել:
«Նոր սահմանադրության ստեղծման հետ կապված անկեղծ ասած մի բան եմ ուզում ասել: Մտահոգիչ դրություն է: Այդքան խոսեցինք, արեցինք, բայց չեղավ: Բոլորն էլ տարբեր առաջարկներ ունեին: Արդեն ակնհայտ է, որ լիովին նոր սահմանադրություն չի կազմվում: Արդեն հասկանում ենք, որ նման բան էլ չի լինելու»,- ասել է Գյուլը, հավելելով, որ իրենց ստեղծած հանձնաժողովի նպատակը լիովին նոր սահմանադրություն ստեղծելն էր, բայց քանի որ դա չհաջողվեց, կջանան գոնե առաջնահերթություն ունեցող որոշ փոփոխություններ կատարել մայր օրենքում:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև չարչրկված այն սահմանադրական դրույթը, ըստ որի, թուրք է համարվում Թուրքիայի քաղաքացին: Գյուլը մատնանշելով եվրոպական երկրների օրինակը` ասել է, որ պարտադիր չէ բոլորը թուրք համարվեն, ինչ է թե Թուրքիայի քաղաքացի են, թեև պետությունը թուրքական է:
Տեղեկացնենք, որ Թուրքիայի սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն` Թուրքիայում ծնված յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք: Այս դրույթը Թուրքիայի ազգությամբ ոչ թուրք քաղաքացիների կողմից հաճախ է դիտվում որպես ռասիսզմի դրսևորում: Սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները դրա փոխարեն առաջարկում են «Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ» ձևակերպումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |