• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
17 Հունիս, 2025
Երեքշաբթի 11:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային10:25, 06 Մայիս 2013

Թուրքիայի կրոնական կառույցների ժամանակակից հայ ճարտարապետը

Թուրքիայի կրոնական կառույցների ժամանակակից հայ ճարտարապետը

Թուրքական «Էնսոնհաբեր»  լրատվական կայքը  փոխանցում է, որ  Մալաթիայում ծնված և  6 տարեկանում  Ստամբուլ տեղափոխված Գևորգ Օզքարագյոզն առանց նյութական փոխհատուցման ակնկալիքների նախագծում և կառուցում է մզկիթներ, եկեղեցիներ և ալևիների սրբատեղիներ`ջեմևիներ: Միջանկյալ նշենք, որ ջեմևիները Թուրքիայում չունեն որևէ իրավական կարգավիճակ` որպես պաշտամունքի վայրեր, և պետության կողմից դիտվում են որպես մշակութային տներ: Ալևիների պահանջներից մեկն է` տալ ջեմևիներին իրավական կարգավիճակ, որտեղ կկարողանան ազատորեն կատարել ծեսեր: 

1994 թվականին Օզքարագյոզը Ստամբուլում կրկին անվարձահատույց ջեմևի է կառուցել, 2000-ին Հայոց պատրաիարքարանի շենքի վերակառուցման աշխատանքներն է կատարել, 2010-ին Ստամբուլը Եվրոպայի մշակութային մայրաքաղաք գործակալության հետ միասին Գումքափըյում գտնվող հայկական սուրբ  Որդվոց Որոտման եկեղեցու մշակութային կենտրոնի վերածման աշխատանքներն է իրագործել:

Վերջին շինությունը, որը կառուցել է հայ ճարտարապետը, եղել է Բալըքեսիրի Պլեվնե մզկիթը: Այն կառուցվել է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ:  Անդրադանալով Պլեվնեյի մզկիթի կառուցման առաջարկին, որն արվել էր տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից` Օզքարագյոզը նշել է, որ մզկիթի կառուցման նախագիծը հայ ճարտարապետին հանձնարարելը մեծ խիզախության օրինակ է:

Երկու շաբաթ առաջ Բալըքեսիրի, Գյոնենի, Բանդըրմայի մուֆթիների, քաղաքապետերի մասնակցությամբ տեղի է ունեցել մզկիթի բացման արարողությունը: Մզկիթում առաջին ուրբաթօրյա նամազին մասնակցել է նաև հայ ճարտարապետը: Նախագծի ավարտից հետո նա ասել է «Ես քրիստոնյա եմ և եկեղեցի եմ գնում: Սակայն յուրաքանչյուր կրոն և հասարակությանը փորձում եմ հասկանալ: Նախագծերն էլ իրականացնելիս այս ընկալամբ, մոտեցմամբ եմ աշխատում: Գյոնենում առաջին անգամ ուրբաթօրյա  նամազի եմ մասնակցել: Այսպիսի բաներից երբեք անհանգստություն չեմ զգում: Չնայած, որ Մալաթիայում եմ ծնվել, այնուամենայնիվ, 7 տարի է, ինչ Գյոնենում աշխատում եմ և փողոցում արդեն առանց օտարություն զգալու շրջում եմ մարդկանց հետ, որոնց դիտում եմ որպես իմ համաքաղաքացիներ: Քաղաքական գործիչները, քաղաքացիներն էլ ինձ ջերմորեն են վերաբերվում»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)
09:37, 19 մայ
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմ կնկարահանվի Թուրքիայում (Տեսանյութ)

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Թուրքիայում ամփոփվել է պոլսահայ աշխարհահռչակ նկարչի անվան մրցաշարը
14:24, 12 մայ
Թուրքիայում ամփոփվել է պոլսահայ աշխարհահռչակ նկարչի անվան մրցաշարը

Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:

Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը
11:55, 15 ապր
Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքական թերթի անդրադարձը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։

Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը
Էրդողանը Թրամփի հետ քննարկել է Իսրայել-Իրան առճակատումը

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։

Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»
Թուրք գործիչ. «Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Կողմերը քննարկել են Իսրայել-Իրան առճակատումը և շարունակվող լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։

Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան
Իսրայել-Իրան լարվածության ֆոնին ամենաշատը տուժել է Թուրքիայի ֆոնդային բորսան

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}