Հասարակական09:58, 04 Մայիս 2013
Արամ Աթեշյանի խոսքերը բարկացրել է թուրքերին

Իգդիրի «Հայկական անհիմն պնդումների դեմ
պայքարի միության» (ASİMDER) նախագահ
Գյոքսել Գյուլբեյը արձագանքել է Պոլսո
հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս
Աթեշյանի օրեր առաջ արած հայտարարությանը, ըստ որի, Թուրքիայում 100
հազարից ավելի ծպտյալ հայ կա:
Գյուլբեյի փոխանցմամբ` Թուրքիայի քաղաքացիներին, մուսուլմաններին ծպտյալ հայ ասելով, տարբեր քաղաքների անուններ
տալով` գաղտնազերծելու նպատակը իրենց մոտ
որոշ կասկածանքների տեղիք է տալիս:
«Հայ պատրիարքը, ով ասում է, թե ծպտյալ
կոչվող հայերը իրենց ինքնությունը բացահայտում են, նշում է, որ այդ ուսումնասիրության արդյունքում բացահայտված, հաստատված հայակական ընտանիքների
երեխաներին արտասահման` Ֆրանսիա, Լիբանան
են ուղարկում կրթություն ստանալու համար: Հետաքրքիր է` ինչ նպատակ են հետապնդում կրթության ուղարկելով այդ 2
երկրներ, որտեղ հայկական ուժեղ սփյուռք կա: Հայ համայնքի ղեկավարի շուրթերից ելած խոսքերը ապացուցում
են, որ Թուրքիայի քաղաքացի և որպես մուսուլման պարզ կյանքով ապրող ընտանիքերի
երեխաները նետվում են հայկական սփյուռքի
գիրկը, ինչն էլ իրականացվում է հայոց եկեղեցու և հայկական ֆոնդերի միջոցով»- հայտարարել
է «ԱՍԻՄԴԵՌ»-ի նախագահ Գյուլբեյը` նշելով,
որ զրպարտություն է մի քաղաքի գրեթե
անբողջ բնակչությանը հայ անվանելը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |