• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Հուլիս, 2025
Կիրակի 18:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:12, 02 Մայիս 2013

Պահանջվում է թուրքական օդանավակայանը վերանվանել Հաթուն Սեբելջյանի անունով

Պահանջվում է թուրքական օդանավակայանը վերանվանել Հաթուն Սեբելջյանի անունով

Թուրքական «Դեմոքրաթրիկ հաբեր» լրատվական կայքում հրապարակվել է Քազիմ Գյունդողանի հոդվածը` նվիրված Հայոց ցեղասպանությանը և Դերսիմի կոտորածին` որպես նախորդի տրամաբանական շարունակություն: Որպես Հայոց ցեղասպանության հետևանք անդրադարձել է նաև Հաթուն Սեբելջյանին`  Աթաթուրքի կողմից որդեգրված հայ որբին, որը հայտնի է Սաբիհա Գյոքչեն անունով Դերսիմը ռամբկոծած և թուրք առաջին կին օդաչուն:

Հոդվածագիրը նշում է, որ  մեկ լեզու, մեկ ազգ, մեկ կրոն քաղաքկանությունը, որը սկսել էր «Միություն և առաջադիմություն կուսակցությունը» (İttihat ve teraki) և որը իր շարունակությունն էր գտել Հանրապետության (Թուրքիայի Հանրապետություն-խմբ.) օրոք, Անատոլիայի ժողովուրդների տառապանքների պատճառ է եղել:
1915 թվականին հայկական կոտորածը, որը իթթիհադականների ստեղծագործությունն էր, այնուհետև 1921 և 1925 թթ սկսված, 1930-ականներին շարունակվող քրդական կոտորածները և 1937-1938թթ. Դերսիմի ջարդն էլ, որի հեղինակն էլ Հանրապետությունն էր, գրվել են պատմության սև, մութ էջերում:
Հոդվածագիրը ընդգծել է, որ ինչպես 1915-ը, այնպես էլ 1938-ին մարդկության դեմ հանցանք է կատարվել:
«1915 թվականի ջարդից հետո 2-ամյա Հաթուն Սեբելջյանը իր նման  որբ մնացած քրոջ հետ միասին տեղավորվում
է Այնթափի հայկական որբանոցում: 9 տարեկանում վերցվելով որբանոցոց` որդեգրվում է Աթաթուրքի կողմից: Փոքրիկ Հաթունի անունը փոխվում է և  դաստիարակվում որպես «մեծ թուրք ազգի կնոջ մոդել»:
Ափսոս, որ Հրատ Դինքը, որը այս փաստը պիտի պարզեր և ջրի երես հաներ, սպանվեց պետության կողմից:
Հայերի «քոքը կտրվել է», շաշ քրդերը հսկողության տակ են, հերթը հիմա Դերսիմի հայերին, ալևի զազաներին (Kızılbaş Kırmanç)  և քրդերին է հասել:
Հանրապետությունը 1926 թվականից սկսած մանրամասն կերպով աշխատել է Դերսիմիի ոչնչացման ծրագրի վրա:
1937 թվականին սկսված և 1938 թվականին ավարտված ջարդերի ժամանակ կիրառվել է ծանր զինտեխնիկա, թունավոր գազեր, ինքնաթիռներ: Ահա այս ինքնաթիռներից մեկն էլ հայկականությունից երես թեքած Սաբիա Գյոքչեն է վարել:
1937 թ. օգոստոսի 21-ին «Թան» թերթի թղթակից Ահմեթ Էմին Յալմանին տված հարցազրույցում  իր պարտականությունները հետևյալ կերպ է բնութագրել. «Դերսիմի թռիչքներս ավելի ոգևորիչ էին: Մեկ-երկու անգամ որպես օդաչում եմ թռչել, բայց մեծամասամբ եղել եմ որպես դիտորդ: Նման պարտականությունների ժամանակ, երբ մարդ պատերազմի ոգևորությունն է տեսնում, իր մասնագիտությունից ավելի շատ է լավ զգում: Մարդ նախևառաջ ռումբերն է նետում, այդ ավարտելուց հետո, երբ կենդանի թիրախ է տեսնում ինքնաբերաբար գնդացիր է կիրառում: Դերսիմում իմ առաջին ռմբակոծության ոգևորությունը չեմ մոռանա: Պատերազմի դաշտում  կենդանի թիրախի ռմբահարումը մարդու գութը չի շարժում: Մարդ միայն իր պարտականությունները անելու համար մտածում է  գտնելու և հարվածելու մասին»:
Իսկ 1956 թվականինի «Միլլիյեթ» թերթին  Դերսիմի հուշերը մասին պատմել էր. « Մեզ հրաման էր տրվել` կենդանի ինչ շունչ տեսնենք, կրակենք: Անգամ կրակել ենք ապստամբների սնունդ այծերի վրա»:

Ցավալի է, որ այս բարբարոսական և անխիղճ պատմությունը կնոջ է պատկանում: Այն էլ մի կինոջ, որը Հանրապետության գաղափարախոսության մոդելն է: Հանրապետությունը, որը «Դերսիմ քաղաքակրթություն էր տանում»:
Հանրապետության հիմնադրման գաղափարախոսությունը հասկանալու տեսանկյունից չափազանց ուշագրավ է, որ կարմրագլուխների (ղըզըլբաշ), քրդերի, զազաների, հայերի և թուրքմենների համատեղ բնակավայր համարվող Դերսիմի թուրքականացման և սուննիականացման համար որպես զենք, գործիք հայ է ընտրվել և այդ ջարդը իրագործելու համար նրան «աշխարհի առաջին կին ռազմական օդաչու» կոչումն է տրվել:
Դերսիմում էլ սպանված հազարվոր մարդիկանց,  այրված հարյուրավոր գյուղերի,  աքսորված հազարավոր մարդկանց կողքին  թուրքականացման, սունիականացման նպատակով  «հոգեզավակության» անվան տակ  երեխաները` Դերսիմի կորած աղջիկները բաժանվում եին աստիճանավոր զինվորականներին: Դերսիմի կորած աղջիկներն էլ, ինչպես հայ աղջիկ Հաթունը կտրվում էին իրենց արմատներից և Բեսի, Սենգե, Ինթիրազ անունները Շերիֆե, Այշե, Իքբալ անուններով էին փոխվում:
Ի հիշատակ անգերեզման դիակներին, անուները փոխված երեխաներին
Դերսիմի  միությունների դաշինքը մի քանի տարի է, ինչ մայիսի 4-ին` Դերսիմի ջարդերի հիշաատակման օրը, պահանջում է Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը անվանափոխել:

Սակայն դա բավարար չէ, հանուն  ինչպես 1915, այնպես էլ  1938թ կոտորածներից տուժածների, անտուն մնացածների, անգերեզման դիակների, արմատներից կտրված և անուները փոխված  երեխաների հիշատակի Սաբիհա Գյոքչենի անունը կրող օդանավակայանը պետք է վերանվանվի Հաթուն Սեբելջյանի անվան: Այս ժողովրդավարական պահանջը ոչ միայն հայերի և դերսիմցիների, այլև ամբողջ դեմոկրատական ուժերի, հայերի և Դերսիմի  ջարդերի վերաբերյալ վերջին տարիներին ճշմարտությունը տեսնող մտավորականների միասնական պահանջը պետք է լինի:
Մեր երկիրը  կարիք ունի ոչ թե պատերազմի, այլ խաղաղության, եղբայրության և ժողովրդավարության խորհրդանիշների: Այսպիսի արշավը անհրաժեշտ է, որպեսզի այս երկիրը կարողանա  առողջ կերպով մութ և արյունոտ պատմության հետ  հաշիվները մաքրել և առերեսվել:

Օսմանյան ժամանակշրջանից մինչև մեր օրերը որպես իրենց արմատներից պոկված ժողովուրդների երեխաների, «հոգեզավակության» անվան տակ թուրքացված  «կորած աղջիկենրի»  խորհրդանիշ Հաթուն Սեբելջյանի անվամբ օդանավակայանի կոչումը առերեսվելու և ցավերը բուժելու համար կարևոր մի քայլ կլինի: Բացի այդ Դերսիմի ջարդերը ընդունելու մասին ասող և «խաղաղության գործընթացը» առաջ տանել ցանկացող իշխանությունների այս հարցում անկեղծության չափորոշիչն է:
21-րդ դարում մտքի և խղճի անհրաժեշտությունը է, որպեսզի նախապատվություն տրվի անմեղ և տառապյալ Հաթուն Սեբելջյանին, քան մարդկանց անխղճորեն ռմբահարող ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենին»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)
12:37, 25 հուլ
Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը
16:24, 24 հուլ
Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները
15:43, 24 հուլ
Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում
Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում

Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}