Հասարակական14:03, 02 Մայիս 2013
Արետ Վարդանյան. «Անվանս պատճառով ես Թուրքիայում պոտենցյալ վտանգ եմ դիտարկվում»

Թուրքական «Հակասական հարցեր» հեռուստանախագծին հյուրընկալված Թուրքիայում բնակվող
հայ գրող Արետ Վարդանյանը խոսել է Թուրքիայում իր հայկական ծագման հետ կապված խնդիրների
մասին:
Վարդանյանն ասել է, որ իր հայկական ծագման պատճառով Թուրքիայում որպես օտար
է ընդունվում, իսկ Թուրքիայից դուրս ընդունվում է որպես իր ծագմանը դավաճանած մարդ:
Վարդանյանը նշել է, որ ինքը փոքրամասնություն
բառը չի սիրում` ասելով. «Ես փոքրամասնություն բառը չեմ սիրում, որովհետև մենք նույն ինքնությունն ունենք. ես
էլ եմ այստեղ
ծառայում, իմ
հայրենիքն էլ է սա»:
Վարդանյանը, նշելով, որ չի ընդունում Թուրքահայ հասկացությունը, այդ թեմայով
մի պատմություն է պատմել:
«Ծառայակից ընկերս ինձ հարցրեց, թե ինչու է իմ անունը Արետ: Ես
պատասխանեցի, որ ես Թուրքիայի հայ եմ: Նա քմծիծաղով ասաց, «Աստված քեզ հետ»: Սակայն նա էլ մեղավոր չէր: 10 օր անց նա, ինձ մոտենալով, ասաց. «Բայց դուք էլ էք լավ
մարդիկ»:
Ծառայությանս առաջին օրը ուսմանս համապատսխան ինձ վերցրեցին մամուլի
հաղորդագրություններին հետևող բաժին: Հաջորդ օրը հրամանատարը եկավ ու ինձ ասաց. «Արետ
կներես, բայց փոքրամասնություններին չենք վերցնում»: Պատկերացրեք, թե ինչ զգացի…»
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |