Հասարակական10:00, 01 Մայիս 2013
Թուրքիայում հայկական եկեղեցին քանդվում է ու վերածվում հանրակացարանի

Թուրքիայի Մարդու
իրավունքների կազմակերպության (İHD) Սիիրթի մասնաճյուղը ուսումնասիրել է Էրուհի
շրջանում հայերին պատկանող եկեղեցիների ու գերեզմանոցների ոչնչացման
քաղաքականությունը և հանդես եկել զեկույցով:
Մամուլի ասուլիսի ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են զեկույցը: Մասնավորապես անդրադարձել են Էրուհի Սբ. Հովհաննես հայկական եկեղեցու ապամոնտաժման հարցին: Եկեղեցին առանց քաղաքապետարանի թույտվության վերածվում է մահմեդական կրոնական կրթություն ստացող ուսանողական հանրակացարանի:
İHD ներկայացուցիչները
մամուլի ասուլիսի ընթացքում ցույց են տվել Սբ. Հովհաննես եկեղեցու հուշաքարերի
լուսանկարները, որոնց վրա կան հայերեն գրություններ ու խաչ` տեղեկացնելով, որ այդ
քարերն օգտագործվել են հանրակացարանի շինարարության մեջ:
Կազմակերպության անդամներից
Զանա Աքսուն հիշեցրել է, որ վերջերս Էրուհ-Սիիրթ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների
ընթացքում ոչնչացվել էին մոտ 100 հայկական գերեզմաններ, և մահացածների ոսկորներն
այս ու այն կողմ էին նետվել, այնուհետև գյուղացիները հավաքել են դրանք ու ամփոփել
հողում: Եվ այս միջադեպի առնչությամբ իրավասու մարմինները ոչ մի քայլ չեն
ձեռնարկել:
«Սա հայ ժողովրդի հավատքի և կենցաղի նկատմամբ
վիրավորանք է: Տիրող իրավիճակի պատասխանատուների նկատմամբ պետք է քրգործ հարուցվի:
Անցյալից մինչև այսօր շարունակվող ասիմիլացիայի, ոչնչացման ու հերքման
քաղաքականության դրսևորումներից մեկն է նաև հայկական եկեղեցին ուսանողական
հանրակացարանի վերածելը, հատկապես որ քաղաքապետարանից շինարարության
թույլտվություն չի տրվել: Ժամ առաջ անհրաժեշտ է դադարեցնել այս
շինարարությունը: Ուսանողական
հանրակացարանը թող մեկ այլ տեղ կառուցվի : Հնագույն և պահպանության կարիք ունեցող
վայրում այս նորակառույցի շինարարությունը գնահատում ենք որպես հետին միտք ունեցող
նախաձեռնություն»,-ասել է Աքսուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։

Համաձայնագիրը ստորագրվել է Ստամբուլում տեղի ունեցած «Իսլամական համագործակցություն» կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։

ՄԱԿ-ի տվյալներով՝ առաջատար 5 երկրներն են Ֆրանսիան, Իսպանիան, ԱՄՆ-ն, Թուրքիան և Իտալիան։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արհեստական բանականության կողմից հավաքագրված տվյալների հիման վրա պատրաստվել է զեկույց։
Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։
Հարցումները ցույց են տալիս, որ թուրքերն ամենաշատը վստահում են ադրբեջանցիներին, իսկ ադրբեջանցիները՝ թուրքերին։
Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։
Թուրքական մամուլում լայնորեն տարածվել է հանդիպման լուսանկարը, որտեղ երևում է Էրդողանի ձեռքի ծրարը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |