• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Հուլիս, 2025
Շաբաթ 09:47
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:25, 30 Ապրիլ 2013

Հայ ընտանիքի կորած անցյալի վկայությունները

Հայ ընտանիքի կորած անցյալի վկայությունները

Ստամբուլի Քարաքյոյ թաղամասում բացվել է մի ցուցահանդես, որտեղ ներկայացված ցեղասպանությունից  ու գաղթից փրկված Ցոլակ և Արամ Դիլդիլյանների ընտանիքների կյանքի պատմությունը լուսանկարների միջոցով:

Լուսանկարիչներ  Ցոլակ և Արամ Դիլդիլյանների ընտանիքը ապրել է Սվասում գտնվող Մարզիֆոն  բնակավայրում (հայերեն` Մերսովան): Սկզբում գաղթել են թուրքական Սամսուն քաղաք, այնուհետև Հունաստան, հետո սփռվել Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Արմեն Ցոլակ Մարսուբյանը, ով կազմակերպել է այս ցուցադրությունը հավաքել և ներկայացրել է 1872-1923 թվականներին թվագրվող նկարներ ու պապերի հիշողություննեը, որոնք ինչպես թուրքական «Բիանեթ» լրատվականն է նշում լեզու են առել և պատմում են Դիլդիլյան գերդաստանի կյանքի պատմությունը:

 Իսկ Ցոլակ Դիլդիլյանի թոռ ԱՄՆ-ի «Southern Connecticut» պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն ցոլակ Մարսուբյանը հետևյալ կերպ է պատմում իր ընտանիքի պատմությունը.

«Պապս Մերսովանի Անադոլու քոլեջի նկարիչն էր: 1915-ի օգոստոսն էր, բոլոր հայերը բռնագաղթեցվում էին: Մերսովանի մի ոստիկանական ծառայող, գալով պապիս մոտ առաջարկում է կրոնափոխ լինել:

Կրոնափոխության առաջարկը Մերսիվանի միայն 307 բնակչի է արվել, որոնք բոլորն էլ, ճանաչված արհեստավորներ են եղել: Ինչպես օրինակ պապս Մերսիվանի միակ լուսանկարիչն էր: Նա սկզբում մերժել էր կրոնափոխության առաջարկը, ինչպես մնացած 307 հոգուց շատերը, որոնք նախնտրել էին գաղթի ճանապարհը: Երբ պարզ դարձավ, որ ամերիկացի միսիոներները այլևս չեն կարող պաշտպանել Անադոլու քոլեջի հայերին ու փրկվելու համար  հենց հաջորդ օրը պետք էր փախչել Մերսիվանից, պապս հաշվի առնելով, որ իր և իր քրոջ ընտանիքում 5-ական երեխաներ կան ու այդ պայմաններում փախուստը շատ վտանգավոր կլինի, հաջորդ առավոտյան գնաց կառավառական շենք ու հայտնեց իր ընտանիքի կրոնափեխ լինելու մասին և վերցրեց նրանց թուրքական անունները: Ցոլակը դարձավ Պարթև, Արամը` Զեքի, Հայկանուշը` Նադիրե:

                 
                                           Նրանց մահվան տարեթիվը 1915-ն է

Ցոլակ Դիլդիլյանը գաղթից  կարողանում է փրկել միայն կարողացավ փրկել միայն Մերսիվանում գտնվող իր եղբորն ու քրոջը ` իրենց երեխանեխով, իսկ Սվասում, Տրապիզոնում և Սամսունում գտնվող բոլոր Դիլդիլյանները գաղթի ճանապարհին մահացան:

 «Մուսուլմանացած և թուրքացած» Դիլդիլյանները Ամանորը և Սուրբ զատիկը նշում են վարագույրների հետևում գաղտնի կերպով:  Նրանց հետ կան կոտորածից ու բռնագաղթից փրկված ևս 18 հայեր:

 Ամանոր՝ փակ վարագույրների հետևում

                 
                                                 1916-ի Ամանոր,  Մերսիվան

Այս նկարը ինձ համար ամենաթանկ նկարներից է, քանի որ տարիներ անց Դիլդիլյանները այս նկարի միջից հարյուրավոր մարդկանց նայում են որպես իրենց կորցրած կրոնի ու ինքնության տերեր:

                                                   Գաղթ դեպի Սամսուն
                 

Անադոլու քոլեջի 1914-1915 թթ. ուսուցչական անձնակազմ: Նշվածները սպանվել են 1915-21թվականներին:

Դիլդիլյանները Մերսիվանում կարողանում են մնալ մինչև 1920 թվականը:

Երբ Մերսիվան հասան Թուրքիան օկուպացրած անգլիական զորքերը, նրանք հայտարարեցին, որ ցանկացողները կարող են վերադառնալ իրենց հին ինքնությանը: Պապս, լինելով կարդացած մարդ, խորությամբ էր զգում իր ինքնությունը: Սակայն պապիս ընտանիքի վերադարձը հայկական ինքնությանը և կրոնին, Մերսիվանում որոշ մարդկանց զայրացրեց: Նրա մի քանի թուրք մտերիմները նրան զգուշացրեցին վտանգի մասին և խորհուրդ տվեցին լքել Մերսիվանը: 

1920 թվականին Ցոլակ Դիլդիլյանը մեկնեց Սամսուն: Այնտեղ նրա զարմիկ Սմբատը, որը զոհվել էր գաղթի ճանապարհին, լուսանկարչական ստուդիա ուներ, և նա այդ ստուդիան աշխատեցնելով կարող էր նոր ապագա կառուցել Սամսունում: Նրա ընտանիքը դեռ շարունակում էր մնալ Մերսիվանում, երբ այնտեղ է հասնում Թոփալ Օսմանը: Ցոլակի ընտանիքը ճամբարում պատսպարվելով է միայն կարողանում փրկվել Օսմանի ձեռքից: 1921թվականին ողջ ընտանիքը գաղթում է Սամսուն:

Սակայն 1922 թվականի նոյեմբեր ամսին Սամսունի ղեկավարությունը, նրանցից պահանջեց կարճ ժամանակում լքել երկիրը՝ պատճառաբանելով, որ եթե ուզում են բացահայտ հայ մնալ, ապա պետք է լքեն երկիրը: Մինչ այդ նրանք, չնայած դեռ ընթացող պատերազմին, փորձում էին կարգավորել իրենց կյանքը Սամսունում՝ զբաղվելով ոչ միայն վերոնշյալ լուսանկարչական ստուդիայով, այլև կոտորածներից ու գաղթից ողջ մնացած երեխաներին որբանոցում տեղավորելով:

Հունական կառավարությունը խոստացել էր երկու նավ ուղարկել քաղաքի երկու՝ հայկական և հունական  որբանոցների երեխաներին տեղափոխելու համար: Սակայն հույները միայմ մի նավ են կարողանում ուղարկել և որբերի հետ մի կերպ տեղավորվելով Դիլդիլյան ընտանիքը ևս կարողանում է լքել Սամսունը: Գաղթյալ ընտանիքի անդամների  ճանապարհները բաժանվում են Հունաստանում՝ Ցոլակը ընտանիքով մեկնում է Ֆրանսիա, իսկ ընտանիքի մնացած մասը՝ ԱՄՆ»:

Ցուցահանդեսը բաղկացած է երկու հարկից և մի մութ սենյակից, որտեղ դրված են Դիլդիլյան ընտանիքի այն անդամներ նկարները, որոնք զոհվել են ցեղասպանության ժամանակ:

                                                          Ողջ մնացածներ

                  
                Գաղթից հետո Դիլդիլյան գերդաստանի ողջ մնացած անդամները

Ցոլակ Դիլդիլյանի թոռ ԱՄՆ-ի «Southern Connecticut» պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Ցոլակ Մարսուբյանը, ով կազմակերպել է այս ցուցադրությունը, մասնակցել է նաև ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացված հիշատակման միջոցառմանը: Նա նշել է, որ երբեք չի հավատացել այն մտքին, որ Թուրքիայուն այդպիսի միջոցառում կարող է կազմակերպվել և ավելացրել, որ այսուհետ պետք է Թուրքիայում կազմակերպվելիք ապրիլքսանչորսյան միջոցառումներին ավելի մեծ թվով Թուրքիայի և սփյուռքի հայեր մասնակցեն ու այնտեղ շատ հայերեն հնչի, քանզի տեղի է ունեցել նաև մշակութային ցեղասպանություն:

Ցուցադրության ժամանակ օգտագործվել է Մերսիվանի Անադոլու քոլեջի արխիվները, որն այժմ նոր անվանումով՝ Սալոնիկի Ամերիկյան քոլեջ,  գործում է  Սալոնիկում: Օգտագործվել են նաև Դիքրան Քույումջյանի անձնական արխիվը:

Ցուցադրությունը գործում է ապրիլի 26–ից մինչև հունիսի 8–ը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
13:28, 04 հուլ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Թուրքիայում 15 մարդ կձերբակալվի Էրդողանին վիրավորելու համար
16:58, 03 հուլ
Թուրքիայում 15 մարդ կձերբակալվի Էրդողանին վիրավորելու համար

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Անկարայում կկայանա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորումը
14:43, 01 հուլ
Անկարայում կկայանա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորումը

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Թուրքիայում թանկացել է զինվորական ծառայությունից ազատվելու վճարը
Թուրքիայում թանկացել է զինվորական ծառայությունից ազատվելու վճարը

Հունիս ամսվա գնաճի հետ մեկտեղ 15.57%-ով բարձրացվել է պետական ծառայողների աշխատավարձը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}