Հասարակական07:55, 30 Ապրիլ 2013
Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ. «Թուրքիայում ապրում է 100 հազար ծպտյալ հայ»

Ըստ թուրքական «Հաբեր7»
լրատվական կայքի` Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեսպիկոպոս Աթեշյանը թուրքական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է
եկել ուշագրավ հայրարությամբ`ասելով, որ Թուրքիայում ապրում է 100 հազար ծպտյալ
հայ:
«Իհարկե խոսքը այսօրվա սերունդի մասին է, ում ծնողներն են հայեր: Թուրքիայում ասյօոր հայ ծնողներ
ունեցող, սակայն մահմեդական ներկայացող, հայերեն իմացող , թաքուն խաչ կրող մոտ
հարյուր հազար հայ կա: Իսկ եթե խոսենք նրանց մասին ում տատիկ պապիկներն են հայեր,
ապա նրանց թիվը կհասնի միլիոնը»-ասել է Աթեշյանը:
Նա նաև նշել է, որ այդ ծպտյալ
հայերը եկեղեցի չեն գալիս, որպեսզի ինքնությունը չբացահայտվի : Ինչպես նաև նորից
քրիստոնեություն չեն ընդունում, վախենալով որ կհեռացվեն աշխատանքից, հատկապես
նրանք, ովքեր պետական համակարգում են աշխատում: Ըստ Աթեշյանի այնուամենայնիվ կան
որոշները, ովքեր խիզախություն են ցուցաբերում ու գնում են եկեղեցի: «Օրինակ անցած
Սբ. Զատիկին, Ստամբուլի արարողություններից հետո, Դիարբեքիում պատարագ մատուցեցի,
մոտ 400 հոգի մասնակցեց»,-նշել է Աթեշյանը: Պատիարքը նաև նշել է, որ Թուրքիայի Թունջելի
շրջանի բնակչության 90%ը ծպտյալ հայեր են:
Աթեշյանի պնդմամբ ծպտյալները հիմնականում ոչ մզկիթ են գնում, ոչ եկեղեցի, սակայն ամուսնանալիս ճշտում են, ով է արմատներով հայ, նրա հետ են ամուսնանում :
Լրագրողի այն հարցին թե ծպտյալները երբ են իրենց երեխաներին ասում իրենց ինքնության մասին, Աթեշյանը պատասխանել է. «Վերջին շունչը քաշելուց առաջ: Տատիկներն ու պապիկները իրենց կյանքի վերջին օրերին են միայն թոռներին պատմում են ինքնության մասին»:
Եվ վերջում խոսելով հայ-թուրքական հարբերությունների մասին Աթեշյանը ասել է, որ Թուրքիայի հայերը Հայաստանը դիտում են, որպես հայրենիք է, իսկ Թուրքիային` մայրենիքը : «Մենք Թուրքիայի հայերս` մոր ու հոր միջև ծագած վեճի զոհն ենք : Նրանք կռվում են, մենք լացում: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ են նրանք հաշտվելու»,- ասել է Աթեշյանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:

Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները:

Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը Նիդերլանդերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքիան երիտասարդ բնակչության շրջանում աղքատության ռիսկի 21․2% ցուցանիշով գերազանցում է ԵՄ-ի և եվրագոտու միջին ցուցանիշները:
Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում հնարավոր ճառագայթային արտահոսքը լուրջ վտանգ կներկայացնի տարածաշրջանի երկրների համար։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 մլրդ դոլար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |