Հասարակական08:20, 25 Ապրիլ 2013
Հալաչօղլուն պատասխանել է թուրք երգիչին

“Twitter” սոցցանցում թուրք երգիչ Նիհաթ Դողանի, և նրա հետևորդի միջև
հետաքրքիր զրույց է ծավալվել: Հայտնի
երգիչի` «1915 թվականի աքսորի վերաբերող փաստերը թող հրապարակվեն» գրառմանը
հետևորդներից մեկը պատասխանել է. «Այն
փաստերը Յուսուֆ Հալաչօղլուն է հրապարակել»: Նիհաթ Դողանն էլ իր հերթին
պատասխանել է« «Հալաչօղլուն թուրք ռասիստ ազգայանական է, նրան միայն ռասիստ, ազգայնական, ձեր նման ֆաշիստներն
են հավատում: Շարունակեք հավատալ այդ մարդուն»:
Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի փոխանցմամբ` Հալաչօղլուն անհաղորդ չի մնացել և ի պատասխան ասել է.
«Գրքին նայում է, գերան է տեսնում: Անփորձ երիտասարդները քաջ են լինում: Այս ելույթով
նա իր անփորձությունն, տգիտությունն է ի ցույց դնում: Չգիտեմ` ինչպես է երգում,
բայց թող շարունակի իր երգը երգել:
Գիտությունն էլ գիտնականներին թող թողնի: Օրակարգ մտնելու համար թող ուրիշ
մարդկանց անունը օգտագործի: Չգիտեմ, թե իրեն ով է ճանաչում, բայց Յուսուֆ Հալաչօղլույին
ամբողջ աշխարհն է ճանաչում»:
Տեղեկացնենք, որ Հալաչօղլուն Հայոց ցեղասպանության կարկառուն զեղծարարներից է:
Գլխավորել է Թուրքիայի պատմագիտական ընկերությունը: «Ազգայնական շարժում
կուսակցության» ցուցակով դարձել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |