Հասարակական10:04, 24 Ապրիլ 2013
Հայերից պետք է ներողություն խնդրենք

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը` ապրիլի 24-ին,
Թուրքիայում հնչում են բազմաթիվ կարծիքներ` ճանաչման պահանջներ, ազգյանական կոչեր:
Հայոց ցեղասպանության մասին թուրքական «Սթարգազեթե»
թերթի սյունակագիր Հաքան Ալբայրաքրի «Հայերից պետք է ներողություն խնդրենք» վերտառությամբ
հոդվածը նրեկայացնում ենք որոշ կրճատումներով:
Այսօր ապրիլի 24-ն է: Մեր հայ համաքաղաքցիների սգո օրը: 1915 թվականին տեղի
ունեցած սարսափի դառնությամբ հիշատակման օրը:
Մենք պետք է կիսենք նրանց ցավը առանց հարցնելու «Իսկ մեր ցավը կիսո՞ւմ են»:
Յուրաքանչյուր ոք իր մարդկայնության համար է պատասխանատու: Ինչ պատճառով էլ որ
լինի, մուսուլմանների կողմից հազավոր, կամ տասնյակ, կամ հարյուր հազարավոր անմեղ
հայերի դաժան սպանությունը ոչ մի դեպքում չի կարելի ներել, չի կարելի մեր մեջ
թաքուն պահել: Չպետք է կարողանանք ներել, չպետք է կարողանանք թաքցնել:
Մեր պատմության ամոթալի էջն է: Երանի, թե կարողանայինք այն պոկել և դեն նետել,
սակայն չենք կարող:
Հայկական լոբբիի հետ առճակատման հարցում հրեական լոբբիին վճարված գումարների չափ ու քանակը անհաշվելի է: Պարզ է նաև, որ մինչև 2015 թվականը փողի չափ ու քանակ չի լինելու հաշվել: «Ցեղասպանության ջրաղացին ջուր լցնելու արհեստը յուրացրել ենք»: Սխալ է:
Մեր ուսերին այնպիսի ծանր բեռ է, որ այն միայն մեծ խղճի միջոցով կկարողանանք թոթափել:
Մեր վարչապետը կամ նախագահը պետք է հայտարարեն . «Հանցավոր խմբավորման, որի մեջ եղել են նաև, պետական գործիչներ, հայ ժողովրդի և իրականում ամբողջ մարդկության դեմ իրականացրած սարսափելի հանցագործության պատճառով տառապում ենք: Չնայած որ մեր սերունդը այդ հանցագործության հետ որևէ կապ չունի, արյունաքամ մեր խիղճը մեզ մղում է այդ հանցագործության գինը անհրաժեշտ չափով վճարել: Հայկական կողմը մուսուլամններին կատարած վատությունների համար ներողոություն կխնդրի, փոխհատուցում վճարելու մասին կմտածի, թե ոչ, դա իրենց խնդիրն է, իսկ մենք 1915 թվականի անմեղ հայերին նկատմամբ կատարված ցեղասպանության համար ներողություն ենք խնդրում և հայտարարում ենք, որ պատրաստ ենք հայերին փոխհատուցում վճարել: Այդ փոխհատուցումը ում և ինչպես վճարելու հարցը պատրաստ ենք միասին պարզել հայ ժողովրդի ներկայացուցիչների հետ: Կարող ենք վճարել նաև Հայաստանի Հանրապետությանը»:
Այսքանը:
Համաշխարհային մակարդակի «ցեղասպանության ինդուստրիան» միանգամից ծնկի կգա: Թուրքիան մեկ վայրկյանում թռչնի պես կթեթևանա: Ավելին, մեր ժամանակակից հայերի հետ նորից մեկ ուղով ընթանալու հնարավորությանը կհասնենք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |