• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Հուլիս, 2025
Կիրակի 19:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:22, 24 Ապրիլ 2013

Հայ-թուրքական դրամա. ես չեմ ուզում, որ նա ապրի

Հայ-թուրքական դրամա. ես չեմ ուզում, որ նա ապրի

98 տարի առաջ հայ ժողովրդի արևմտահայ հատվածի մեծ մասը բնաջնջվեց ու հայրենազրկվեց: Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Մի ո՜ղջ ժողուուրդ մեկ-մեկ թրատել,

Մի ամբո՜ղջ անտառ արմատից հատել…

(Անլռելի զանգակատուն)

Ինչո°ւ:

Պատմագիտական ուսումնասիրությունները տասնամյակների ընթացքում փորձել են գտնել խղճի ու խելքի մեջ տեղավորվող մի պատասխան: Ոմանք հակված եղան կարծելու, որ հայասպան քաղաքականության պատճառը արևմտահայերի ռուսանպաստ պահվածքն էր: Մյուսները զանգվածային կոտորածների հիմնական պատճառը տեսան օսմանահպատակ հայության գերազանցությունը մահմեդականների համեմատ արվեստի, արհեստի, գիտության, կրթության և այլ հարթություններում: Երրորդներն էլ ցեղասպանության հիմնական պատճառը նկատեցին պանթուրանական ծրագրերում: Գրքերում ու գիտական աշխատություններում եղան հայատյացության մեկնաբանությունների ու դիտարկումների տարբերություններ, իսկ ահա իրական կյանքում հայատյացության էությունը էլի մնաց նույնը. Էլի թուրքը հասկացրեց, որ չի ուզում հայի ապրելը: Թուրքական պետությունն առաջվա պես կանաչ լույս է վառում հայի վրա ձեռք բարձրացնողի առաջ, տարբերությունը սոսկ տեխնիկական է: Եթե 98 տարի առաջ այդ ձեռքի մեջ յաթաղան էր, այսօր ատրճանակ է: Կասկածներին հակադրվում են փաստերը, երբ ասվածը դիտարկում ենք ժամանակագրության շղթայի մեջ:

Այսպես ուրեմն`

1. Օսմանյան խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապը և Վարդգես Սերինգուլյանը 1915-ի հունիսին Եդեսիայի (Ուրֆա) մերձակայքում խոշտանգվեցին ու սպանվեցին: Նրանց հրեշավոր սպանությունն իր ավազակներով կատարեց Էնվերի ազգական Խալիլ բեյը: Թուրքական կառավարությունը Խալիլին որպես վարձատրություն շնորհեց փաշայի աստիճան, նշանակեց Բաղդադի թուրքական զորքերի հրամանատար, որպեսզի նա ավելի ընդարձակ հնարավորություններ ունենա հայերին ջարդելու: Անպատժելիության հետևանքով էր, որ այդ նույն Խալիլը 1919-ին Շուշվա հայության կոտորածն էր իրականացնում:

2. Զոհրապի ու Վարդգեսի սպանությունից անցել էր 40 տարի, բայց հայատյացության դրսևորումները նախկինում անպատիժ մնալով կրկնվեցին: Ստամբուլում և Իզմիրում 1955թ. սեպտեմբերի 6-7-ին ծրագրված կերպով իրականացվեց հայերի ու հույների սպանդ և թալան: Զոհերի տները, խանութներն ու տաղավարները արդեն հատուկ գույներով նախապես նշագրվել էին, որպեսզի ջարդի օրը հեշտ թիրախավորվեն: Այդ վայրագության համար առիթ ծառայեց Սալոնիկի «Աթաթուրքի տուն-թանգարան»-ի բակում ինչ որ պայթուցիկի տեղադրումը, որն ընդամենը թանգարանի ապակիներն էր կոտրել: 1955-ի սեպտեմբերյան ողբերգությունը հրահրած անձը` Օքթայ Էնգինը, չդատապարտվեց պատժի, այլ կարիերա ստեղծեց: Նրան նախ նշանակեցին գավառապետ, ապա` ոստիկանության գլխավոր վարչության քաղաքական գործերով բաժնի պետ: Իսկ 1991-ին նշանակվում է Նևշեհիրի նահանգապետ:

3. Պոլսահայ ականավոր հասարակական գործիչ Հրանտ Դինքը 2007-ի հունվարի 19-ին գնդակահարվեց իր հիմնած շաբաթաթերթի խմբագրատան առջև: Մարդասպանը դատարանում հայտարարեց, որ ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Տարիներով ձգձգված դատավարությունն ավարտվեց անարդար դատավճռով: Բանտարկվեցին ծրագրված հանցագործության «գործիքները» միայն, այլ կերպ ասած`կատարողները, իսկ իրական մեղավորները, ոչ միայն դուրս մնացին դատավարական գործըթնացից, այլ շարունակեցին առոք-փառոք վայելել իրենց պաշտոնները: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ստամբուլի ոստիկանապետին ու այլ ի պաշտոնե պատասխանտու անձանց, որոնք Դինքի սպանությունից առաջ տեղեկացվել էին վերահաս ողբերգության մասին:


4. Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանի ժանդարմերիական զորամասում ժամկետային զինծառայության մեջ գտնվող ազգությամբ հայ Սևակ Շահին Բալըքչըն սպանվեց 2011-ի ապրիլի 24-ին: Նրա վրա հրազենային կրակ էր բացել զինծառայակից Քըվանչ Աղաօղլուն: Պաշտոնական վարկածի համաձայն` Աղաօղլուն իբր թե զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում է մահացու հրազենային վնասվածք հասցրել Սևակին: Այնինչ սպանությանը նախորդող դեպքերի և բուն սպանության հանագամանքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա միանշնական ռասիստական գնդակ էր. Սևակը սպանվել էր հայ լինելու համար: Իր բանակի զինվորին սպանածին թուրքական «արդարադատություն» կոչվածը ամբողջ դատավարության ընթացքում ազատության մեջ էր թողել: Իսկ դատավճռից հետո պարզ դարձավ, որ մարդասպանը կազատազրկվի ընդամենը 4 տարի ու մի քանի ամիս:

Սա է թուրքական պետության վերաբերմունքը հայերին սպանողների նկատմամբ: Սա անպատժելիության մթնոլորտի խրախուսում, եթե զոհը հայ է: Ակնհայտ է, որ հայատյացությունը պետական քաղաքականության մաս է կազմում Թուրքիայում, մասնավորապես դատաիրավական համակարգում: Հայատյացությունն արտահայտվում է ոչ միայն հային ֆիզիկապես ոչնչացնելու ձևով, այլ նաև նրա ստեղծած նյութական կամ հոգևոր մշակույթի արժեքների հետևողական ոչնչացմամբ: Մինչև 20-րդ դարասկիզբ Արևմտյան Հայաստանում կար շուրջ 3.500 հայկական վանք ու եկեղեցի: Ցեղասպանությունից հետո մնաց ընդամենը 100-150, այն էլ` հիմնականում կիսավեր: Հայ քրիստոնյայի աղոթատունը օսմանցու ու քեմալականի համար դարձավ պահեստ, զորանոց, անասնագոմ:

Հայատյացության մեկ այլ դրսևորում է Արևմտյան Հայաստանի հայկական նախկին բնակավայրերի անվանափոխությունը: Գործըթնացը սկսվել է 1914-ի Էնվեր փաշայի արձակած հրամանից, որով կարգադրվում էր փոխել ոչ թուրքահունչ տեղանունները: Տասնամյակների ընթացքում մոտավոր հաշվարկերով անվանափոխվել  է շուրջ 24.000 հայկական տեղանուն: Ահա թե ինչու է Այնթափը դարձել Գազիայնթեփ,  Մարաշը՝ Քահրամանմարաշ, Ուրֆան՝ Շանլըուրֆա: Ոչ վաղ անցյալում էլ փորձեր եղան անգամ Վանա լճի անունը փոխելու ուղղությամբ: Բարեբախտաբար, ձախողվեցին: Վանդալիստներն առաջարկում էին լիճը կոչել Դատվանի ծով:

Այսպիսին է Թուրքիան. կլինի օսմանական, քեմալական, թե էրդողանական, նշանակությունը չունի, փաստերը մատնանշում են, որ հայերի դեմ ընդգծված թշնամական քաղաքականությունը շարունակվում է: Հայատյացությունը չի իջեցվում քաղաքական օրակարգից` անկախ այն բանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության ղեկին: 

Ինչպես հանցագործ մարդիկ են լինում, այնպես էլ` հանցագործ պետություններ: Երկուսն էլ եթե անպատիժ են մնում, շարունակում են վտանգ ներկայացնել այլոց համար: Ինչպես որ Թուրքիան է անպատժելության մթնլորոտում  հայ սպանող հանցագործներ աճեցնում, այդպես էլ պետությունների պարագայում է: Երբ հանցագործ պետության համար անպատժելիության մթնոլորտ է, նա շարունակում է «արյան խրախճանքը»: 1948 թ. դեկտեմբերի 9-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Փարիզում ընդունեց  «Ցեղասպանության հանցագործության կանխելու և պատժելու վերաբերյալ» կոնվենցիան, որը տալիս է «ցեղասպանության» միջազգային իրավական սահմանումը, որպես մարդկության դեմ գործած ծանրագույն հանցագործություն: Կոնվենցիայում սակայն չամրագրվեց պետություններին պատասխանատվության ենթարկելու կարգն ու ինստիտուտը: Եվ փաստորեն ստացվում է այնպես որ այդ փաստաթուղթը չի կատարել ու կատարում իր կանխարգելիչ գործառույթը: Վկա` Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունները:

Մխիթար Նազարյան 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)
12:37, 25 հուլ
Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը
16:24, 24 հուլ
Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները
15:43, 24 հուլ
Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում
Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում

Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}