• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
05 Հուլիս, 2025
Շաբաթ 09:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:24, 24 Ապրիլ 2013

Թուրք ուսանող. «Զգալու համար պետք է հայերեն սովորել»

Թուրք ուսանող. «Զգալու համար պետք է հայերեն սովորել»

Բարըշ Մումյաքմազ  անունով մի թուրք ուսանող «Բիանեթ» լրատվական կայքում հրապարակել է իր խոստովանական պատմությունը: Իր հոդվածում նա պատմում է, թե հայերեն սովորելը ինչքան բան է փոխել իր աշխարհայացքում:

Ստորև ներկայացնում ենք հոդվածի հիմնական մասը:

«Որոշ մարդիկ գործնական նպատակներով, որոշները զբոսնելու համար, որոշներն էլ նոր աղջիկների հետ ծանոթանալու համար գնում են նոր լեզու սովորելու: Ես էլ «զգալու» համար գնացի:

2009 թվականին Բոստոնում աշխատում էի մագիստրոսական թեզիս  վրա, որը  նվիրված էր հակամարտությունների կարգավորմանը: Տարբեր երկրներից եկած համակուրսեցիներս աշխատում էին իրենց տարածաշրջանում առկա հակամարտությունների ուղղությամբ, իսկ ես որոշեցի հայացքս ուղղել դեպի Հայկական հարցը: Հայկական հարցի մասին տեղեկացված էի, սակայն մի բան պակաս էր թվում: Ու ես որոշեցի հայերեն սովորել: Որոշեցի հաճախել շաբաթական 2 անգամ անցկացվող հայոց լեզվի դասընթացներին, որոնք կազմակերպվել էր Ամերիկայի հայկական հետազոտությունների ու աշխատանքների միության կողմից:

Երբ առաջին դասին մի քիչ ուշացումով հասա միության շենք, միջանցքում ոչ ոք չկար, միայն պատերին փակցված Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող անգլերեն հին թերթերն ու պաստառներն էին աչքի զարնում: «Վերջս եկավ» մտածում էի, երբ ինքս էլ չհասկացա, թե ինչպես հայտնվեցի լսարանում:

- Բարև, Բարըշ -, լսեցի մաքուր թուրքերենով խոսող կնոջ ձայնը,- ես Անահիտն եմ: Բարով ես եկել հայերենի դասընթացին:

Մի պահ մտածեցի, թե երազի մեջ, բայց շուտով ամեն ինչ հասկացա, երբ պարզվեց, որ Անահիտը 1915-ի հայկական  ջարդերից փրկված և Ամերիկա գաղթած հայի սերունդ է:

Այսպես սկսելով իմ եռամսյա հայերենի դասընթացը` բավական բարձր առաջադիմություն ունեցա: Ոսումնառությանս վերջին օրերին Անահիտը մեզ խնդրեց մեր իմացած հայկական անուններով նախադասություններ կազմել: Ես թվարկեցի իմ հիշած բոլոր հայկական անունները` Հրանտ, Ռաքել, Նորա, Սևան, Սայաթ:

Անահիտը զարմանալով ինձ հարցրեց, թե որտեղից գիտեմ այդ հնաոճ հայկական անունները:

Այդ ժամանակ ես նրանց Կ.Պոլսից  պատմեցի: Պատմեցի, թե ինչ է կատարվել հունվարի 19-ին. պատմեցի, որ Թուրքիայում ՀՐԱՆՏ անունը ամենևին էլ հնացած չէ: Պատմեցի, թե ինչպես էին խղճի խայթ ունեցող բազմաթիվ մարդիկ «Բոլորս Հրանտ ենք» գոչելով փողոց դուրս եկել:

Բոլորն ինձ էին նայում ու մտածում. «Այս անգամ խոսելու է»: Սակայն ես չկարողացա նրանց ասել, որ 1915-ի դեպքերը ընդունում եմ որպես ցեղասպանություն, որ կիսում եմ նրանց ցավը, թեև որպես հակամարտությունների խնդրով զբաղվող ուսանող, շատ լավ գիտեի, թե ինչ պետք է ասել տուժող կողմին: Բայցևայնպես ոչինչ չկարողացա ասել, որովհետև մի պահ ներսս այնպիսի մի մեղքի զգացումով պատվեց, որ լեզուս պապանձվեց: Կյանքումս առաջին անգամ, որպես թուրք, հայերի հարցում ինձ վատ զգացի:

Դասընթացը վերջացավ ու ես երկար ժամանակ Հայկական հարցի վրա չաշխատեցի: Շոկի մեջ էի: Հիմա եմ միայն հասկանում, որ այդ շոկը պետք է ապրեի, որպեսզի կարողանայի շատ բաներ հասկանալ»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
13:28, 04 հուլ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Թուրքիայում 15 մարդ կձերբակալվի Էրդողանին վիրավորելու համար
16:58, 03 հուլ
Թուրքիայում 15 մարդ կձերբակալվի Էրդողանին վիրավորելու համար

Հուլիսի 1-ին Սարաչհանե հրապարակում ցույցի ժամանակ մի խումբ ցուցարարներ վիրավորել էին Էրդողանին և դիմադրել ոստիկանությանը:

Անկարայում կկայանա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորումը
14:43, 01 հուլ
Անկարայում կկայանա Թուրքիա-Չինաստան մեդիա ֆորումը

Ֆորումի բացման արրաողությանը ելույթ կունենան Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը և Անկարայում Չինաստանի դեսպան Լյու Շաոբին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Թուրքիայում թանկացել է զինվորական ծառայությունից ազատվելու վճարը
Թուրքիայում թանկացել է զինվորական ծառայությունից ազատվելու վճարը

Հունիս ամսվա գնաճի հետ մեկտեղ 15.57%-ով բարձրացվել է պետական ծառայողների աշխատավարձը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}