• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Հուլիս, 2025
Կիրակի 19:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:23, 23 Ապրիլ 2013

Թուրք լրագրող. « Հաշտվենք մեր պատմության հետ»

Թուրք լրագրող. « Հաշտվենք մեր պատմության հետ»

Թուրքական «Ռադիքալ» թերթում հրապարակվել է Ահմեթ Ինսելի ապրիլքսանչորսյան թեմայով հոդվածը՝ «Հաշտվենք մեր պատմության հետ» վերտառությամբ: Ստորև ներկայացնում ենք հոդվածում արված հեղինակի դիտարկումները:

«Ապրիլի 24-ին կրկին կհիշատակվի այն արհավիրքը, որ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում 98 տարի առաջ: Այդ թվականի ապրիլի 24-ին սկսվեց կայսրության հայ համայնքի՝ պատգամավորների, գրողների, լրագրողների, փաստաբանների, երաժիշտների, բժիշկների, գիտնականների ձերբակալումը և աքսորումը դեպի Այաշի, Չանքըրայի շրջաններ: Մտավորականների շարքերը լրացնում էին նաև համեստ ունեցվածքի տեր արհեստավորները և չքավոր հայերը: Տեղահանվածների  մեծ մասը կամ աքսորի ճանապարհին մահացան, կամ էլ սպանվեցին: Միայն մի փոքր հատվածին թույլատրվեց վերադառնալ Ստամբուլ:

1915 թվականին Օսմանյան կայսրության հայերից զատ տեղահանվեցին նաև ասորիները: Տեղահանված բնակչության ունեցվածքն անմիջապես բաժան-բաժան արվեց մուսուլման բնակչության մեջ: Ինչքից բացի մահմեդականներն իրար մեջ բաժանեցին նաև հայ կանանց և  երեխաներին: Վերոնշյալ աղետից  կարողացան փրկվել միայն բռնի կրոնափոխությամբ իսլամ ընդունած հայերը: Չնայած այդ դեպքում էլ հայերի ունեցվածքը առգրավվեց, իսկ Հանրապետական Թուրքիայի շրջանում բռնի կրոնափոխված, սակայն էթնիկ հայերը շարունակում էին բնակվել վախի մթնոլորտում: Արդյունքում Անատոլիան իսպառ զրկվեց իր հայ բնակչությունից:

Հայ ազգի` հազարավոր տարիների ընթացքում ստեղծած մշակութային  հարստության ոչնչացումը ծրագրվել և իրագործվել է պետական ապարատի կողմից : Վերոնշյալ քաղաքականությունը  Թուրքիայի կողմից շարունակվում մինչև այսօր: Օսմանցի մահմեդականներն են կատարել այդ զարհուրելի հանցագործությունը: Ոմանք դա ճանաչել են, ոմանք աջակցում են ճանաչմանը»:

 Վերջում հոդավածագիրը նշում է. 

«Ներկայումս Թուրքիայի խաղաղության  հաստաման գործընթացը միայն քրդական խնդիրը չէ, այլև մեր  պատմության պանծալի էջերից մինչև ամոթ առաջացնող էջերի հետ առերեսվել կարողանալը: Նախևառաջ պետք է ինքներս մեր խղճի հետ կարողանանք հաշտվել: Դա էլ է մաս կազմում խաղաղությանը»:

Ermenihaber.am

 

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)
12:37, 25 հուլ
Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը
16:24, 24 հուլ
Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները
15:43, 24 հուլ
Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում
Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում

Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}