• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Հուլիս, 2025
Կիրակի 19:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:03, 23 Ապրիլ 2013

Թուրք գրող. «Հայոց ցեղասպանության վերջնարդյունքը եղավ երևակայական Քուրդիստանի սահմանների ընդլայնումը»

Թուրք գրող. «Հայոց ցեղասպանության վերջնարդյունքը եղավ երևակայական Քուրդիստանի սահմանների ընդլայնումը»

Թուրք հայտնի այլախոհ մտավորական, գրող հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն «Եվրենսել» կայքում հրապարակված հոդվածի նյութ է դարձրել Հայոց ցեղասպանության և քրդական հարցի առնչությունները: Ներկայացնելով, որ հայերն ու քրդերը փոքրասիական տարածաշրջանի վաղեմի ժողովուրդներից են` Զարաքոլուն ընդգծել է հայերի նստակյաց, իսկ քրդերի հիմնականում քոչվորական կեսնակերպ ունենալու հանգամանքը:

«Առաջին համաշխարհային պետարազմը և 1915թ. ցեղասպանությունն անասելի կործանման բերեցին տարածաշրջանը: Բնակավայրերի զգալի հատվածը բառացիորեն ավերի ու կրակի մատնվեց,- գրում է Զարաքոլուն: - Փլուզվեց ողջ տնտեսական համակարգը: Այդ կորուստը կես հարյուրամյակ շարունակ չէր լինում վերականգնել»:

Հոդվածագրի բնորոշմամբ` այժմ «արևելքի ֆեոդալների» պակաս զարգացվածության գլխավոր պատճառը Հայոց ցեղասպանությունն է, ինչպես նաև պատերազմական գործողությունները, համաճարակային հիվանդությունները և այլն: Հետևանքը եղավ այն, որ ոչնչացվեցին կրթօջախներ, մանուֆակտուրաներ, ենթակառուցվածքներ: Սոցիալական կայքնը մի քանի 100 տարի հետ շպրտվեց:

Աղետից հետո գալիս են ծանր հետևանքները: Զարաքոլուն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայկական Բարձրավանդակի հայաթափումից հետո հարավում հոծ բնակեցված քրդերը սկսեցին վերաբնակվել  հայերից դատարկված գյուղերում: Օրինակ` հայերի կոտորածներից հետո Մշո դաշտավայրը  լցվեց քրդերով: Այդ մասին Արևելքի մասին կազմած իր զեկույցում մտահոգություն է հայտնել Հալեպի նահանգապետ Աբդուլհալիքը` գրելով. «Քրդերը տարածվում են դեպի հյուսիս, հայկական բնակավայրերում են հաստատվում: Անհրաժեշտ է դրա դեմն առնել»:

Արդյունքում եղավ այն, որ Դերսիմի ապստամբության ճնշման ժամանակ թերթերը գրեցին. «Փաստորեն երևակայական Քուրդիստանի սահմանները ընդլայնվել են»:

Զարաքոլուն հարցադրում է անում. «Գուցե հենց այդ պատճառո°վ է, որ Իգդիրի 2011-ի ՏԻՄ ընտրություններում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP) հաջողությունը  իշխող վերնախավի կողմից որպես մեծ սպառնալիք դիտվեց: Նրանք դա հասկացան այսպես` «Քուրդիստանի սահմանները Հայաստանի հետ միացրեցին»: Դա եղավ հետաքրքիր ենթագիտակացական վախի արտացոլում»:

Հոդվածագիրը նշում է, որ ըստ էության Հայոց ցեղասպանոթյան վերջնական արդյունքը եղավ երևակայական Քուրդիստանի սահմանների ընդլայնումը:

«Թալեաթ Փաշան դեսպան Մորգենթաուին ասում էր. «Ինչ չկարողացավ անել Աբդուլ Համիդը, կարողացա անել ես»: Բայց մի°թե դա նման չէր պյուռոսյան հաղթանակին, այսինքն հաղթանակ, որը հավասար է պարտության»,- եզրակացնում է Զարաքոլուն:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)
12:37, 25 հուլ
Մի խումբ թուրք լուսանկարիչներ այցելել են Հայաստան (Լուսանկար)

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը
16:24, 24 հուլ
Թուրքիայի ԿԲ-ն նվազեցրել է ռեպո աճուրդի տոկոսադրույքը

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները
15:43, 24 հուլ
Թուրքերը նախընտրում են կրիպտո ներդրումները

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում
Փարիզում Սիրիա-Իսրայել անվտանգային հանդիպում է սպասվում

Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}