Հասարակական07:36, 22 Ապրիլ 2013
Մտավորականների հանձնաժողովն այցելել է Թուրքիայի միակ հայաբնակ գյուղ

Քրդական հարցի կարգավորմանը նպաստելու համար թուրքական իշխանությունների
նախաձեռնությամբ ձևավորված «մտավորականների հանձնաժողովի» անդամները երկրի տարբեր
բնակավայրեր կատարած շրջայցերի ընթացքում հյուրընկալվել են Թուրքիայի միակ
հայաբնակ գյուղում` Վակըֆլըում:
Հանձնաժողովականները մոմ են վառել տեղի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում` ի նպաստ խաղաղության հաստատման: «Մտավորականների հանձնաժողովը» հանդիպում է ունեցել տեղաբնակ հայերի հետ:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի` Վաքըֆլը համայնքի ղեկավար Ջեմ Չափարը հանձնաժողովականներին տեղեկացրել է, որ աշակերտների բավականաչափ քանակ չունենալու պատճառով գյուղ չկա բացված դպրոց:
«Հայկական դպրոցները միայն Ստամբուլում են: Մեր երեխաներին մեր մայրենի լեզուն սովորեցնել կարողանալու համար ստիպված ենք նրանց Ստամբուլ ուղարկել: Դժվար է շատ,- պատմել է Չափարը` հավելելով,- Ցավոք, մեր գյուղը Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղն է, այստեղ ապրում է 135 հոգի: Ունենք 100 տարեկան եկեղեցի»:
Հանձաժողովի անդամներից Քադիր Ինանըրը նշել է, որ քրդական խնդրի կարգավորման գործընթացի հետ նախապատրաստվող սահմանադրական բարեփոխումներն ավելի է լավացնելու Թուրքայի քաղաքացիների կյանք:
«Դեմոկրատական այդ սահամանդրությունը ձեզ էլ է ներառելու: Հանգիստ ապրեք այստեղ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |