Հասարակական08:06, 22 Ապրիլ 2013
Ո՞վ կլինի մեղավոր, եթե մտավորականնների հանձաժողովի անդամներից մեկի գլխից «մազ պակասի»

Թուրքական «Հաբեր
ա» լրատվական կայքի փոխանցմամբ «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP)
նախագահի օգնական Մեհմեթ Ալի Շահինը հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել:
Շահինը Ուրֆայում ԱԶԿ քաղաքական և իրավական
հարցերով 8-րդ տարածաշրջանային ժողովում ելույթի ժամանակ քննադատել է «Ազգայնական շարժում
կուսակցության» (ԱՇԿ-MHP)նախագահ Դևլեթ Բահչելիի քրդական
հարցի, մասնավորապես «մտավորական հանձնաժողովի» վերաբերյալ հայտարարությունները:
«Այստեղ հայտրարում եմ, եթե այս հանձնաժողովի մեջ ընդգրկված մտավորականներից մեկի գլխից մազ անգամ պակասի, պատասխանատուն Դևլեթ Բահչելին է»- հայտարարել է Մեհմեթ Ալիի Շահինը:
Շահինը, նշելով, որ Դևլեթ Բահչելին Իզմիրում ԱՇԿ հետևորդերի հետ հանդիպման ժամանակ մտավորականներին որպես թիրախ է ներկայացրել, ասել է. «Հիմա էլ կասեն, թե նրանց նկատի չեն ունեցել: Ի՞նչ եք նկատի ունեցել, ու՞մ եք խփելու, ու՞մ եք սպանելու: Մեր քու՞րդ քաղաքացիներին: Կրկին ոչ կասեն, ահաբեկչական կազմակերպությանը: Սակայն ահաբեկչական կազմակերպության անդամների դեմ պայքարողը պետությունն է»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Խմբի ղեկավար, լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել:

Վերագնումի (ռեպո) պայմանագրի հիման վաճառվում են պարտատոմսեր՝ որոշ ժամանակ անց դրանք ավելի բարձր գնով հետ գնելու պայմանավորվածությամբ:

Մինչ Բորսայում Ստամբուլի ակտիվ ներդրողների թիվը կազմում է ընդամենը 5.6 միլիոն, կրիպտո ակտիվ օգտագործողների թիվը անցնում է 10 մլն-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպման մասին լուրերը տարածվեցին այն բանից հետո, երբ Սիրիան օգնության խնդրանքով պաշտոնապես դիմեց Թուրքիային:
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |