Հասարակական12:52, 18 Ապրիլ 2013
Հայոց ցեղասպանության զոհերի անունների էլէկտրոնային շտեմարան

Մինչև 2015 թվականը՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, զոհերի անունների էլեկտրոնային շտեմարանում տեղադրված կլինի շուրջ 200 հազար անուն: Այս մասին հայտնել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը: Ընդ որում էլեկտրոնային շտեմարանում հնարավոր կլինի գտնել ոչ միայն զոհվածի անունը, այլ նաև նրա ծննդյան տարեթիվն ու բնակավայրը:
«Ցավոք, այս գործընթացը նախաձեռնելու տեսանկյունից մի փոքր ուշացել ենք, քանի որ Ցեղասպանության վերապրածներից այսօր ողջ մնացած մարդիկ գրեթե չկան»,- նշել է Ամատունի Վիրաբյանը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Ազգային
արխիվը նախատեսել է հրապարակել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. Վերապրածների վկայությունները» ժողովածուի 4-րդ և 5-րդ հատորները:
Առաջիկայում ծրագրված է նաև հրապարակել Ցեղասպանության ժամանակ հայերի կրած նյութական ու մշակութային կորուստների մասին վկայող շուրջ 25 հազար փաստաթուղթ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |