Տարածաշրջան06:45, 17 Ապրիլ 2013
Օջալանի որոշումը կբավարարի և ՔԲԿ-ին, և Անկարային

Թուրքական
«Սաբահ» պարբերականը տեղեկացնում է, որ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը զինյալ խմբերի նահանջի հարցում հստակեցում
է մտցրել: Իմրալի կղզում
ցմահ բանտարկյալ Օջալանը Քանդիլից ստացված ուղերձի հանգուլուծումը գտել է: Նահանջի ճանապարհի, ժամանակացույցի և այլ բնույթի տեխնիկական մանրամասնություններ ներառող ճանապարհային քարտեզը շուտով կհրապարակվի:
Օջալանը Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության հետ բանակցություններում
մանրամասների
հարցում փոխզիջման է հասել, ինչի մասին հայտնել է իր
հետ հանդիպման եկած քրդական «Խաղաղություն և ժողովրդավորություն
կուսակցության»
(ԽԺԿ-BDP) պատվիրակությանը:
Օջալանը պատվիրակության հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ 1999 թվականի նահանջի հետևանքներից անհանգստացած «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և Անկարայի պահանջները բավարարող բանաձև է գտել: Օջալանն առաջարկել է, որ Թուրքիայի սահմաններից անաղմուկ հեռացող քուրդ զինյալներն իրենց զենքերը թողնեն «ՔԲԿ»-ի մյուս անդամներին, որոնք հեռանալու են Թուրքիայից ամենավերջին փուլում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |